Loading...

Articles

ԹԵ ԻՆՉ ՊԵՏՔԱ ՀԱՍԿԱՆԱՆ ԿԱՆԱՅՔ

22:34, Sunday, 04 March, 2018
ԹԵ ԻՆՉ ՊԵՏՔԱ ՀԱՍԿԱՆԱՆ ԿԱՆԱՅՔ

Կանայք տղամարդկանցից ահավոր շատ են բողոքում, ու բողոքում են նաև էն դեպքում, երբ մի կողմից պնդում են, թե ֆինանսապես անկախ են ու իրանց բան պետք չի, մյուս կողմից էլ պահանջում են ծաղիկներ, օծանելիքներ, տարատեսակ նվերներ և այլն, մի խոսքով՝ ուշադրություն: Բնազդը մնումա որպես բնազդ ու դրա դեմը ոչ մի տեսակ ֆինանսական անկախություն հլը որ չի կարում առնի:

Կանայք տղամարդկանց ուշադրությունը գրավելու համար ինչ տեսակ ակրոբատության ասես չեն դիմում՝ սկսած ծաղրածույի շալվարի վրա էղած գույների չափ իրանց դեմքը ներկել - նկարելուց՝ վերջացրած բարձրակրունկ կոշիկները, կիսաբաց քղանցքով ոտերն ու դեկոլտեն: Տղամարդիկ մեծամասմամբ իրանց արտաքինին ուշադրություն չեն դարձնում ու իրանց համար մեկա, թե արթնանալուց մազերը քանի ծալերովա դարսված գլխին ամբողջ օրվա ընթացքում, իսկ հագուստի մասին՝ խոսք չկա: Չնայած, էսօր ոչ քիչ թվով տղամարդ կա, որ հագնվելուց թվումա, թե էդ տղամարդը ինչ որ մի խանութի ցուցափեղկում մանիկենա աշխատում ու մի պահ դուրսա էկել խանութի ցուցափեղկից՝ անբիծ, հարդարված, ձիգ ու հարդուկված շորերով ու օծանելիքի սուր ու էֆֆեկտիվ բուրմունք ճառագելով: Էս դեպքում տղամարդնա զբաղվում կնոջ նման հավասար ձեռնածությամբ՝ ուշադրության գրավմամբ:

Ինչ վերաբերումա կանանց, ապա նրանց դեպքում մայրիշխանական ժամանակների կնոջ դեֆիցիտի ժամանակ նման հարդարանքի կարիքը ամենայն մեծ հավանականությամբ պտի որ՝ չլներ, քանի որ տղամարդիկ ըսենց թե ընենց շատ էին ու ոնց ծափ էին տալի կնանիք՝ իրանց քչությունից օգտվելով, ըտենց էլ ուշադրության էին արժանանում տղամարդկանց կողմից՝ ընդհուպ երկնքից իրանց համար աստղեր իջացնելը: Բայց վաղուց ու էսօրվա դրությամբ կնոջ պոպուլյացիան վերականգվելա, բայց չգիդես ինչի անձրևին, ցրտին դրսում ծաղկեփնջով աղջկան սպասող տղամարդը հեռավոր մայրիշխանական ժամանակների կանացի դիֆիցիտի աղոտ հիշողություննա դեռևս վերարտադրում:

Նորաձևության արվեստը ու գովազդային տեխնոլոգիաները եթե էսօր չլիներ, ապա կարելի էր վստահորեն ասել, որ ահագին աղջիկ բառիս բուն նշանակությամբ՝ տանը կմնար:

Այնուամենայնիվ, անիմաստա էսօրվա դրությամբ տղամարդկանցից պահանջել ուշադրություն: Նման հարց ըստ իս՝ չկա: Տղամարդը առանց ասելու, եթե սիրումա, կամ էլ եթե հետաքրքրվածա աղջկանով, կնոջով, ապա ուշադրության կարժանացնի էն ծավալով, որքան որ իրա սիրելու, հավանելու ներքին զգացողության չափնա իրան թելադրում: Կինը պետքա էդ կարողանա տեսնի ու գնահատի: Ի վերջո, տղամարդիկ էլ իրանց հոգեբանության ու աշխարհայացքային մակարդակում տարբեր տեսակի են ըլնում: Տղամարդու տեսակ էլ կա, որ զգացմունքները արտահայտելուց ահագին աղքատա, բայց սիրտը ու ներսը բառացիորեն եռա գալիս դրանցով:

Մենակ թե ինքնատիրապետումը ու զգացմունքների կառավարելիությունը թույլ չի տալիս դրանց որևէ ու ավելորդ համարվող ցուցադրականություն: Միգուցե կանանց դուրն էլ չգա, եթե տղամարդիկ ամեն վայրկյանին ու ամեն դիմելուց նույն քաղցր - մեղր բառերը օգտագործեն: Այլապես սիրվելուց էրեխեքը էրես են առնում, իսկ կանայք, որոնք մեծամասմամբ նույն էրեխան են մնում, հաբռգում են: Էս տեսանկյունից կանանց տեսակ էլ կա, որոնք սիրում են, երբ տղամարդը իրա հետ վարվումա փշե ձեռնոցներով ու ըստեղ արդեն տղամարդու կողմից ուշադրության պակասի մասին՝ քար լռություն (Մանրամասների համար տե՛ս հռչակավոր ռեժիսոր Լուիս Բունյուելի «ՑԵՐԵԿԱՅԻՆ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ» բազմաբովանդակ ու կնոջ հիմնական բնույթը մերկացնող 1967 թվականին լույս տեսած հոյակապ ֆիլմը):
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
    
     04.03.2018

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3366 | 0 | 0
Facebook