Loading...

Articles

«Մանգասարը» շուտով կվերագործարկվի

21:47, Sunday, 04 March, 2018
«Մանգասարը» շուտով կվերագործարկվի
     Տարեց Մարտունեցիները, անշուշտ, հիշում են «Մանգասար» հեռուստաընկերության մասին։ Այդ տարիներին ուղիղ եթերները, Մարտունու տարածաշրջանի մասին պատմող նյութերը դարձել էին բոլորի հետաքրքրության առարկան և առանց չափազանցության կարելի է նշել, որ «Մանգասարը իմն է, քոնն է, բոլորինս է» նշանաբանով աշխատող հեռուստաընկերությունը այն միակ լրատվամիջոցն էր, որը օբյեկտիվորեն լուսաբանում էր Մարտունու կրթական մշակութային, լրատվական մարզական կյանքը։ Ի ուրախություն Մարտունեցիների, աշխատանքներ են տարվում հեռուստաընկերությունը վերագործարկելու նպատակով։
     - Հեռուստաընկերությունը կոչվելու է «Մանգասար -online TV» ։ Այժմ իրականացվում են տեխնիկական զինանոցի հարստացման և վերազինման աշխատանքներ, - մեր հետ զրույցում նշեց հեռուստաընկերության հիմնադիր Արայիկ Թարփոշյանը ։ Արդեն համալրվել է լրագրողական անձնակազմը և շատ շուտով online տարբերակով Հայաստանում, ինչպես նաև արտերկրում ապրող Մարտունեցիները հնարավորություն կունենան դիտելու հեռուստաընկերության հեռարձակումները։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2220 | 0 | 0
Facebook