Loading...

Articles

Ինչպես վերացնել կոշտուկները, գորտնուկներն ու բշտիկացանը

19:14, Sunday, 04 March, 2018
Ինչպես վերացնել կոշտուկները, գորտնուկներն ու բշտիկացանը

Կոշտուկներն ու պատանեկան տարիքի գորտնուկները վերացնելու համար ավանդական բժշկության ոլորտի գիտակները խորհուրդ են տալիս կիրառել գլուխ սխտորը կամ, ավելի ճիշտ, գլուխ սխտորի խյուսը և կամ սխտորի հյութը: Գորտնուկների վրա վերոհիշյալ խյուսը քսվում է օրական երեք անգամ, իսկ կոշտուկը պետք է նախ և առաջ տաք սոդայաջրով փափկեցնել, ապա վրան սխտորահյությում թաթախված թանզիվ դնել: Այս բուժգործողությունը պետք է կատարել երեկոյան, քնելուց առաջ: Հարկավոր է այն 12 – 15 անգամ կրկնել: Կոշտուկները վերացնելու համար կարելի է օգտագործել նաև վայրի սխտորը:

Իսկ դեմքի բշտիկացանը վերացնելու համար պետք է հետևյալն անել.


     Արևքուրիկի (զվերոբոյ) չոր ծաղիկներն ու տերևները (ճաշի մեկ գդալ) խառնեք մեկ բաժակ եռման ջրին, 10 – 15 րոպե եռացրեք ու անմիջապես էլ քամեք: Եփուկն օգտագործեք որպես դեղաթրջոց ու նաև դրանով դեմքը շփելու և մաքրելու միջոց: Այս եփուկը պարունակում է դաբաղանյութեր, P, C վիտամիններ, A նախավիտամին, այն ունի վարակազերծող ու կապող ազդեցություն: Եփուկը վերացնում է բորբոքումներն ու նպաստում է թարախային վերքերի բուժմանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7666 | 0 | 0
Facebook