22.02.2018թ. Հաջող համագործակցության արդյունքում շահում են աշակերտները: Կապանի N13 հիմնական դպրոցի Iբ դասարանի դասվար Մ.Մովսիսյանի, երաժշտության ուսուցչուհի Ն.Նազարյանի և գրադարանավարուհի Լ.Պետրոսյանի համատեղ ջանքերով Սյունիքի մարզային գրադարանի մանկական բաժնում կազմակերպվեց և անցկացվեց գեղեցիկ միջոցառում` նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան: Եվս մեկ անգամ արժևորվեց լեզվի ազգապահպան նշանակությունը: Գրադարանում տիրող ջերմ մթնոլորտը, աշխատակիցների սրտաբաց հյուրընկալությունը, անկրկնելի տպավորությունները դեռ երկար կջերմացնեն մանուկների սրտերը:
Հայաբարբառ ամեն մանուկ
Գիրն իր տեսավ ու ճանաչեց
Ով լույս չուներ` լուսավորվեց,
Ով տկար էր` առողջացավ,
Ով անկար էր կարողացավ,
Ով անճար էր` ճար ստացավ,
Ով վախկոտ էր` արիացավ,
Ով աղքատ էր` հարստացավ,
Ու կյանքն այնպես վեր բարձրացավ,
Աղավնացավ ու քաղցրացավ:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան