Loading...

Articles

Կայացել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների «Կորյուն» ռազմամարզական խաղերի Կոտայքի մարզային փուլը

12:04, Sunday, 25 February, 2018
Կայացել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների «Կորյուն» ռազմամարզական խաղերի Կոտայքի մարզային փուլը
     Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասում կայացել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների «Կորյուն» ռազմամարզական խաղերի Կոտայքի մարզային փուլը:
     Միջոցառմանը մասնակցել և ՀՀ Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանի ողջույնի խոսքն է փոխանցել Կոտայքի մարզպետի տեղակալ Կ. Մարգարյանը:
     Ռազմամարզական խաղերի մասնակիցներին ողջունել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մ. Սարգսյանը:
     Մարզային միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ պաշտպանության, ինչպես նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությունների ներկայացուցիչներ:
     Ուսումնական հաստատությունների սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության, «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման և ռազմամարզական պատրաստվածության ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունավետության բարձրացման նպատակով կազմակերպված ռազմամարզական խաղերն ունեցել են հինգ հիմնական մրցաձևեր:
     «Կարգապահ և ներդաշնակ» , «Արագ և դիպուկ» , «Բանիմաց և հնարամիտ» , «Բարձունքի գրավում» , «Ամենագիտակն ու խելացին» խորագրերն ունեցող մրցույթները հիմնականում միտված են եղել սովորողների ֆիզիկական և բարոյահոգեբանական հատկանիշների դաստիարակությանը, արիության, խիզախության, տոկունության, դժվարին պայմաններում առաջադրանքների կատարման վճռականության արմատավորմանը:
     Մարզային փուլի կազմակերպման և իրականացման նպատակով ձևավորված հանձնաժողովի որոշմամբ առաջին, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Հրազդանի Խ. Աբովյանի անվան N 1 ավագ, Զառի և Քասախի միջնակարգ դպրոցների ջոկատները:
     Մրցանակային տեղեր գրաված դպրոցական ջոկատները, ինչպես նաև անհատական տարբեր խրախուսանքների ներկայացված աշակերտները պարգևատրրվել են ՀՀ Կոտայքի մարզպետի կողմից սահմանված պատվոգրերով և հուշանվերներով:
     Հավելենք, որ «Կորյուն» ռազմամարզական խաղերի Կոտայքի մարզային փուլին մասնակցել են հանրակրթական ծրագրեր իրականացնող 12 ուսումնական հաստատությունների 120 սաներ:
    
    
    

Կոտայք Կրթություն Մշակույթ
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3374 | 0 | 0
Facebook