Loading...

Articles

Կյանքում ոչ մի բան միակողմանի չի լինում…

22:30, Thursday, 22 February, 2018
Կյանքում ոչ մի բան միակողմանի չի լինում…
     Կյանքում ոչ մի բան միակողմանի չի լինում…Միակողմանի բարեկամություն չկա, միակողմանի ընկերություն, միակողմանի բարեմաղթանքներ, միակողմանի սեր, միակողմանի կամեցողություն, միակողմանի ընտանիք, միակողմանի…
     Կյանքում ոչ մի կիսատ-պռատ, անորոշ բան ապագա չունի, լիարժեք չի, թերի է, անկատար, անհեռանկար…
     Եթե ես բարևում եմ, պատասխան չեմ ստանում, ապա այլևս չեմ բարևի…Եթե ես նվիրվում եմ, հակառակ զգացումը, ընկերական, բարեկամական վերաբերմունքը չեմ ստանում, ուրեմն պետք է խզել այն, չշարունակել այլևս…
     Մի խոսքով կյանքում ամեն ինչ պետք է փոխադարձ լինի` ընկերությունն էլ, հարաբերություններն էլ, վերաբերմունքն էլ, սերն էլ, նվիրվածությունն էլ…
     Մի խոսքով ամեն ինչ…Նույնիսկ ատելությունն ու թշնամանքը…
    
    
    
     Ռոբերտ Մելքոնյան
    
     Հ.Գ Միակողմանի «կարող են լինել» ֆեյսբուքում լայքեր հավաքելը: Երբ ընկերության հայտ ես ուղարկում անծանոթներին միայն լուսանկարներդ լայքելու համար: Իսկ դու չես էլ բարեհաճում շնորհակալություն հայտնել քո ծնունդը շնորհավորող ընկերներից:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
12390 | 0 | 0
Facebook