Loading...

Articles

Մայրենի լեզվի օր

08:56, Thursday, 22 February, 2018
Մայրենի լեզվի օր

Լեզուն ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:
     Հ. Թումանյան
     21.02.2018թ.Կապանի N13 հիմնական դպրոցի IIա դասվար Հասմիկ Մելքոմյանը կազմակերպեց միջոցառում «Մաշտոցյան գրով անմահացած մայրենի լեզու» խորագրով:
     Միջոցառման նպատակն էր հայոց լեզվով իսկ հայոց լեզուն փառաբանել և հիշեցնել, որ մեր գալիք սերունդների առջև մի սրբազան պատվիրան է դրված՝ պահպանել մաշտոցյան գիրն ու ոսկեղենիկ մայրենին: Դարերի խորքից եկած լեզուն է, որ համախմբում է, պահպանում է ազգային դիմագիծը, հաջորդ սերունդներին հասցնում անցյալը, պատմությունը, ավանդույթները…
     Լեզուն հայրենիք է, նրա երեկը, այսօրը և սպասվող օրը…
     Եվ հայոց լեզվի հրաշք գանձերով դյութված` խոսեցին փոքրիկները.
     Տեսիլքից են ծնվել տառերը մեր,
     Հողմերով են սնվել տառերը մեր,
     Ջրդեղվել են, դարձել երկաթագիր,
     Քարերին են գրվել տառերը մեր...
     Երբ փորձել են ջնջել ու եղծանել,
     Կայծակին են տվել տառերը մեր...
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5543 | 0 | 0
Facebook