Loading...

Articles

Կրտսեր դպրոցականների անակնկալը գրադարանավարին

14:10, Monday, 19 February, 2018
Կրտսեր դպրոցականների անակնկալը գրադարանավարին
     Գիրք նվիրելը յուրօրինակ մշակույթ է: Այս տոնին առաջինն արձագանքեցին մեր դպրոցի 1-3-րդ դասարանների աշակերտները: Առաջինները իրենց նկարազարդած գրքերը նվիրեցին միմյանց, իսկ 2-րդ և 3-րդ դասարանների աշակերտները՝ դպրոցի գրադարանին: Աշակերտների ոգևորությունը, անակնկալ մուտքը գրադարան՝ հուզեց գրադարանավարուհի Ս. Բասենցյանին: Աշակերտներից մի քանիսը նաև փոքրիկ քառատողեր արտասանեցին Հ. Թումանյանի ստեղծագործություններից՝ հավաստելով, որ այսօրը կապված է Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրվա հետ:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4072 | 0 | 0
Facebook