Loading...

Articles

Բաց դաս Թուխ Մանուկ մատուռում

20:26, Wednesday, 14 February, 2018
Բաց դաս Թուխ Մանուկ մատուռում
     Սուրբ Վարդանանց տոնի կապակցությամբ Ողջաբերդի միջն.դպրոցի ՀԵՊ ուսուցչուհի Ա. Հակոբջանյանը բաց դաս էր անցկացնելու գյուղի միակ սրբատեղի` Թուխ Մանուկ մատուռում: 6-րդցիներին միացան նաև Լ. Հարությունյանի սաները: Բարձր լեռնապարի լանջին կանգնած մատուռը սիրով բացեց իր գամակիր դուռն ուխտավորներին դիմավորելու: Տերունական աղոթքը և դասանյութը թևածեց դեպի Ավարայր, ուր հանուն հայրենյաց և քրիստոնեության, սրբացան Վարդանանք...
     Հոգեպես և գիտելիքներով հարստացած աշակերտներն վերադարձան հարազատ կրթօջախ` տնօրեն Վ. Գրիգորյանի հետ կիսելու իրենց տպավորությունները:
    
    
    
    

Ջուլիետա Ասատրյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5062 | 0 | 0
Facebook