Կարենիսի միջնակարգ դպրոցի 2-րդ և 3-րդ երկհամակազմ դասարանում անցկացվեց «Տեխնոլոգիա» առարկայի հերթական դասը: Դասի թեման է «Ձեռներեցություն» : Աշակերտները շատ լավ են տարբերում «Ձեռներեց» , «Բարիք ստեղծող» , «Ապրանք և ծառայություն» հասկացությունները: Ուսուցչուհի Հասմիկ Մկրտիչյանի օգնությամբ նրանք պատրաստեցին «Ձեռներեց հավ մայրիկը» թեմայով գեղեցիկ պաստառ: Աշակերտները մեծ սիրով և ոգևորությամբ են աշխատում:
Կոտայք Կրթություն Մշակույթ