Loading...

Articles

Չծխել

18:41, Wednesday, 21 February, 2018
Չծխել
     Այս օրերին քննարկում են «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծը:
     Բոլորն էլ գիտեն, որ ծխելը վտանգավոր է մարդու առողջության համար: Սակայն հարցը, որի մասին հազար անգամ խոսվել է, վերաբերվում է հասարակական վայրերում ծխելու տուգանքների գանձման կարգին և չափերին:
     Չնայած ես ծխող չեմ, սակայն, որպես քաղաքացի, ինձ շատ է հետաքրքրում, թե ի՞նչ մեխանիզմով, ինչպե՞ս և ովքե՞ր են տուգանք նշանակողները, գանձողները: Ասենք, մեկը ծխում է վերելակում կամ հիմնարկում, ո՞վ է հայտնաբերելու նրան և տուգանելու:
     Ինձ մտահոգում է տուգանքների չափազանց բարձր դրույքներն և այն, որ օրենքը հնարավոր կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Օրինակ՝ սովետական տարիների պետավտոտեսուչների օրինակով, գրպանել գումարները: Հնարավոր է չէ՞, որ տուգանք նշանակողը գործարքի մեջ մտնի ծխողի հետ և 500000 հազարի փոխարեն 200000 դրամ վերցնի և փակի գործը:
     Հարցեր, որոնց մասին պետք է շատ երկար մտածել:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
3
Dislike
0
20580 | 0 | 0
Facebook