Loading...

Articles

Տաք թեյը կամ մեկ այլ տաք խմիչքն իսկապե՞ս տաքացնում են

14:15, Tuesday, 13 February, 2018
Տաք թեյը կամ մեկ այլ տաք խմիչքն իսկապե՞ս տաքացնում են

Երբ ցրտում է, տաքանալու համար մենք սկսում ենք տաք թեյ կամ մեկ այլ տաք ըմպելիք խմել, որպեսզի տաքանանք: Տաքանալու այս եղանակը, սակայն, կարճատև ներգործություն է ունենում, ավելին, այն նույնիսկ վնաս է հասցնում մեր օրգանիզմին:


     Հենց որ մենք կլանում ենք տաք խմիչքը, մեր լեզվի ռեցեպտորներն անմիջապես տագնապի ազդանշան են ուղարկում մեր ուղեղին, որն էլ «ձեռնամում է լինում» մեր մարմնի ջերմաստիճանը ճշգրտելուն: Պարզելով, որ մեր մարմնի ջերմաստիճանը բարձրացել է` ուղեղն համապատասխան հրամաններ է արձակում, որպեսզի մարմնի ջերմաստիճանը կարգավորվի: Մեր օրգանիզմն սկսում է քրտինք արտազատել, որպեսզի տաքացած մարմինը սառեցվի: Հենց սա էլ մեր ցանկացած արդյունքի հակառակ արդյունքին է հանգեցնում:

Իսկ երբ մեր օրգանիզմը սառը խմիչ է ընդունում, մեր մարմինը պարտավոր է իր բնականոն ջերմաստիճանը վերականգնելու համար ջանք գործադրել, և մարմինն սկսում է ինքնաբերաբար տաքանալ:

Այս նույն «սկզբունքին» համապատասխան` երբ անապատաբնակ բեդվինն օրվա ընթացքում մի քանի բաժակ տաք թեյ է խմում, դրանով իսկ ակտիվացնում է իր մարմնի քրտնարտադրությունն ու նվազեցնում է դրա ջերմաստիճանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5848 | 0 | 0
Facebook