Loading...
Today:  Monday, 28 May, 2018
Deposit percent:  
Armenian dram
14.00%
,
US Dollar
6.50%
,
European Euro
4.00%
,
Russian Ruble
8.50%

Articles

Բիոնիկան ֆիզիկայում

12:57, Tuesday, 13 February, 2018
Բիոնիկան ֆիզիկայում

Մեր դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի 11-րդ դասարանի աշակերտները ուսուցիչներ Գ. Սիմոնյանի /ֆիզիկա/ և Ն. Իկիլիկյանի/կենսաբանություն/ հետ միասին անցկացրին առարկայական ինտեգրված դաս «Բիոնիկան ֆիզիկայում» խորագրով: Դասի գերագույն նպատակն էր աշակերտներին ներշնչել վստահություն սեփական ուժերի նկատմամբ, ձգտել ավելիին՝ ապահովելով բնության և հասարակության մասին գիտելիքները կյանքում կիրառելու կարողություններով և հմտություններով:

Գաղտնիք չէ, որ հայ ազգն աշխարհի ամենահին ծագում ունեցողներից մեկն է, պատմական ամենատարբեր ժամանակաշրջաններում երկրագնդի բոլոր մայրցամաքների վրա հայերը միշտ էլ նվաճել ու զարմացրել են աշխարհը: Աշխարհահռչակ հայերի օրինակը պետք է նպատակ դառնա ցանկացած աշակերտի համար, համոզված, որ ինքը կարող է, համալրելու է երևելիների շարքը:

Դասի ընթացքում մեջբերվեց հրեա ֆիզիկոս և նոբելյան մրցանակի դափնեկիր Լև Լանդաուի խոսքերը. յուրաքանչյուրն ունի ուժ, որպեսզի արժանապատվորեն ապրի կյանքը: Իսկ բոլոր խոսակցությունները, թե այժմ դժվար ժամանակներ են՝ խորամանկ միջոց են սեփական ծուլությունն ու անգործությունը արդարացնելը: Պետք է աշխատել և այդուհետ գուցե և ժամանակները փոխվեն:

Անգամ ամենաչնչին արարածի գործողությունները հանգեցնում են փոփոխությունների ողջ տիեզերքում:

Որպես կշռադատման փուլ՝ անցկացվեց վիկտորինա: Աշակերտները բաժանվեցին խմբերի և պատասխանեցին տրված հարցերին: Դասը հագեցած էր, նպատակային, աշակերտների պատասխանները տրամաբանված, մասնակցությունը՝ լավ:

To promote the post

Like
1
Dislike
0
| | |
700 | 0 | 0
loading...
Facebook
Spokesperson