Loading...

Articles

Ինչու՞ է Եվրոպան համադրվում միայն միասեռականության հետ

19:13, Monday, 12 February, 2018
Ինչու՞ է Եվրոպան համադրվում միայն միասեռականության հետ
     Երբ Եվրոպայի հորդորով, ցանկանում ենք մեր սահմանադրությամբ ամրագրված, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հետ առնչվող ինչ-որ գործողություններ իրականացնել, ապա հայտնվում են մարդիկ, ովքեր ռուսավարի «նկատում են» Եվրոպայի «անբարոյական» կողմերը: Հետաքրքիրն այն է, որ Եվրոպան համադրում են միայն միասեռականության և այլասեռվածության հետ:
     Լավ, եթե Եվրոպան այդքան վատն է, ինչու՞ են մարդիկ իրենց կյանքը վտանգելով, ամեն մի հնարքի դիմելով, ցանկանում են Եվրոպայում հայտնվել ու բնակվել: Այնպես են ներկայացնում, թվում է, թե այնտեղի միասեռականներն ավելի շատ են, քան մնացած այլ երկրներում: Բանն այն է, որ այնտեղ բացահայտ է, ոչինչ չեն թաքցնում: Ապրել եմ Եվրոպայում և չեմ զգացել այն այլասեռվածություն աստիճանն, որ ներկայացնում են այն մարդիկ, ովքեր երբեք Եվրոպայում չեն եղել:
     Ինչո՞ւ չենք ուզում Եվրոպայից վերցնել լավն ու մեզ համար օգտակարը: Այնտեղ քծնողներով, խնամի-ծանոթ-բարեկամներով, կլաններով համակարգ չեն ստեղծել, ինչպես հարևան երկրներում: Ընտրություններն էլ բացահայտ չեն կեղծում ու հետագայում, որևէ օգուտ չստանալով, դժգոհում ընտվածներից, որոնց արջի ծառայությունը հենց իրենք են մատուցել: Այդ մասին պետք է խոսել, թե չէ աշխարհում այլասեռվածների պակաս չի զգացվում, այդ թվում հարևան մեծ ու փոքր երկրներում: Մամուլում բացահայտված դեպքերն այդ մասին են խոսում:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
10604 | 1 | 0
Facebook