Loading...

Articles

Նշվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 95-ամյակը

17:42, Friday, 09 February, 2018
Նշվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հիմնադրման 95-ամյակը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան, մասնակցել բուհի հիմնադրման 95-ամյակի առթիվ կազմակերպված հոբելյանական միջոցառմանը:

Հանրապետության Նախագահը շնորհավորել է ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին, շրջանավարտներին, ինչպես նաև բուհի ղեկավարությանը համալսարանի հիմնադրման 95-ամյակի առթիվ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ և բեղմնավոր աշխատանք:
     Այնուհետ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել է հանրապետությունում շախմատի ուսուցիչներ պատրաստող միակ ուսումնական հաստատության՝ մանկավարժական համալսարանի «Շախմատ» գիտահետազոտական նորաբաց ինստիտուտում, ծանոթացել ինստիտուտի գործունեության համար ստեղծված պայմաններին և ծրագրերին: Ինստիտուտը գործում է ՀՊՄՀ կազմում՝ որպես առանձին ստորաբաժանում: Գիտահետազոտական այս հաստատության կազմում ներգրավված են գիտության տարբեր բնագավառների առաջատար մասնագետներ, ովքեր հետազոտություններ են իրականացնելու շախմատի հոգեբանական, սոցիոլոգիական, կրթական և այլ հիմնախնդիրների շուրջ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2416 | 0 | 0
Facebook