Loading...
Today:  Saturday, 26 May, 2018
Deposit percent:  
Armenian dram
14.00%
,
US Dollar
6.50%
,
European Euro
4.00%
,
Russian Ruble
8.50%

Articles

Գժնոցները քիչ են, նորերն է պետք կառուցել…

16:24, Friday, 09 February, 2018
Գժնոցները քիչ են, նորերն է պետք կառուցել…

Ընթերցած նյութերի ընտրությամբ դու կարող ես հանգիստ ու անվարան որոշել հասարակության մակարդակը, նրա հետաքրքրությունները, դրանց շրջանակը:
     Կայքերի ամենաընթերցված գրառումները ցույց են տալիս, որ մեզանում գերակշռում են սեռա-անկողնային, սադոմազոխիստական, մարմնի բաց ու աննորմալ տեսարաններով նկարներն ու տեսանյութերը, աստղիկների կիսամերկ ու անկողնային պատկերներն ու պատմությունները, աղետների, դժբախտ պատահարների, սարսափների, ավտովթարների արյունոտ նկարներն ու մեկնաբանությունները:
     Մի խոսքով՝ աղբ, զիբիլ, խելացնորություն, շրիշակային (հայերեն՝ պլինտուս) մակարդակ…
     Դե հիմա տեսեք մեր հասարակության մեծամասնության մակարդակը կամ դրա բացակայությունը…
     Ընթերցված և շատ հավանումներ ստացած գրառումներն ու տեսանյութերն են.
     -4 մետրանոց պիթոնը եղջերուին կուլ է տվել զբոսաշրջիկների աչքի առաջ
     -Այս կինը ծննդաբերել է հենց հատակի վրա, ու այդ պահի ինտիմ նկարներն իսկապես ցնցող են
     -Արփի Գաբրիելյանը մեծացրել է հետույքը
     -Շուշան Երիցյանը՝ սեքսուալ տեսքով (լուսանկարներ…)
     -Անժելա Սարգսյանը՝ լողավազանում (ֆոտո)
     -Լիլուն անկողնուց լուսանկար է հրապարակել՝ հարմար ռակուրս ընտրելով կրծքերի փարթամ տեսքի…
     -Հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ *****հոլովակ…
     -Նոր, «թեժ» կադրեր՝ Քիմ Քարդաշյանի լողափնյա ֆոտոսեսիայից (լուսանկարներ)
     -Հայ մոդել Անիտա Հարությունյանն ամբողջովին մերկ է լուսանկարվել ռուսական ամսագրի համար (լուսանկարներ՝ չափահասների համար)
     Էլ չշարունակեմ չէ՞ այս աղբի ցանկը…Նման նյութերը կարդալու համար ուղեղ պետք չէ, ընդամենը կենդանական, անասնական բնազդ…Իսկ դուք՝ հասարակություն, , էթիկա, բարոյականություն և այլ արժեքներ...
     Շատերի այդ «արժեքները» բավարարվում է մարմնի միջնամասում գտնվող օրգաններով…
     Իսկ ուղե՞ղ…Դրա համար ուղեղ պետք չէ…
     Իսկ եթե կայքերի գերնպատակը միայն այդ սեռամտահոգներն ու սարսափասերներն են, և այդ դիտումներից, լայքերից ստացված եկամուտները, ապա… Չէ, ավելի լավ է չգրեմ…
     Ողջ եղեք ու առողջ, իսկ ուղեղ պարտադիր չէ…

Հ.Գ. Կուզենայի իմանալ պիթոնի կուլ տալու ընթացքին հետևողների ախորժակն այդ պահին բացվե՞ց, Արփինեի մեծացրած հետույքին նայելուց հետո լեզվով իրենց լոզերը մաքրեցի՞ն, Լիլուն չհոգնե՞ց այդ ռակուրսից՝ կրծքերն ախր շատ մեծ են, մեղք է թռչնակը, Անժելային հանեցի՞ն լողավազանից ավելի լավ նայելու համար, մասնակցեցի՞ն հոլիվուդյան աստղերի ***** օրգիային…Հա՛, Անիտայի մոտ արթնացա՞վ հայ կնոջը բնորոշ բնատուր ամոթխածությունը…Հը՞…Գոնե մեր՝ հայերիս համար նկարվեր, այ դա կլիներ հայեցի…
     Մի խոսքով գժնոցները քիչ են, նորերն է պետք կառուցել…
     Ռոբերտ Մելքոնյան

To promote the post

Like
2
Dislike
0
| | |
8136 | 0 | 0
loading...
Facebook
Spokesperson