Loading...

Articles

Քննարկվել է շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման ընթացակարգը

15:00, Wednesday, 07 February, 2018
Քննարկվել է շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման ընթացակարգը

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը մայրաքաղաքի գործարար միջավայրի բարելավմանը և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցմանը նվիրված խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչությունների պետերը, գործընթացում ներգրավված կազմակերպությունների ղեկավարները, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժինների պետերը:

Խորհրդակցության ընթացքում քաղաքապետի առաջին տեղակալը, կարևորելով գործարար միջավայրի բարելավման համար շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացի հեշտացումը, նշել է, որ այդ նպատակին կարելի է հասնել միայն ոլորտի պատասխանատուների ամենօրյա նպատակասլաց աշխատանքի շնորհիվ:
     «Կառավարության որոշմամբ Երևան քաղաքը համարվում է գործարար միջավայրի բարելավման միջոցառումների օբյեկտ և գտնվում է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող մշտական մոնիտորինգի տակ: Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրումը պետք է կատարվի ժամկետի մեջ, որակով, թափանցիկ, անխոչընդոտ», - նշել է Կամո Արեյանը:
     Խորհրդակցության ընթացքում վարչական շրջանների պատասխանատուներին բաժանվել են համապատասխան ուղեցույցները, որոնցում հնարավորին մատչելի ներկայացված են քաղաքաշինական տարբեր փաստաթղթեր ստանալու ընթացակարգերը: Ուղեցույցները հասանելի են լինելու Երևանի քաղաքապետարանում և մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում գործող «Մեկ պատուհան» գրասենյակներում, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում՝ Doing Business 2018բաժնում:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2660 | 0 | 0
Facebook