Loading...

Articles

5 անչափահաս երեխաների հետ հայտնվելու եմ փողոցում․Մեծամորի բնակչուհի

Ani
Author:
Ani
14:31, Saturday, 03 February, 2018
5 անչափահաս երեխաների հետ հայտնվելու եմ փողոցում․Մեծամորի բնակչուհի

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում բնակվող Նարինե Զոհրաբյանը ահազանգում է 5 անչափահաս երեխաների հետ հայտնվել է փակուղում․երեխաներից երեքը առողջական լուրջ խնդիրներ ունեն, դեղեր գնելու համար ֆինանսական միջոցներ չկա։

«Մեծ աղջիկս տեսողության հետ կապված խնդիրներ ունի․ դեղեր, վիրահատություն է անհրաժեշտ, մյուս աղջիկս կոկորդում կիստա ունի, փոքրը՝ թերաճ է։ Մեր ապրուստի միջոցը ընդամենը 55 հազար դրամ նպաստն է չգիտեմ՝ երեխեքին ուտելու հաց առնեմ, թե դեղեր։ Տուն էլ չունենք․վարձով ենք բնակվում, մարտին պիտի տունը ազատեմ, հայտնվելու ենք փողոցում։ Ուզում եմ խնդրել մեր հայրենակիցներին, ովքեր կկարողանան թող աջակցեն՝ իրենց հնարավորությունների չափով», -շեշտում է Ն․ Զոհրաբյանը։
     Նարինե Զոհրաբյանը ամուսանլուծված է, հարազատները նրան օգնելու հնարավորություն չունեն։


     Տիկնոջը օգնել ցանկացողները կարող են զանգահարել նրա բջջային հեռախոսահամարին 093336895

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3452 | 0 | 0
Facebook