Այս անգամ զրուցակիցս Armsport.am կայքի գլխավոր խմբագիր Արման Առաքելյանն է:
1.Երբ ես դեռահաս էի...
-Երազում էի այն ամենի մասին, որոնց կեսին այժմ հասել եմ:
2.Կյանքն ինձ համար...
-Իմ աշխատանքն է
3.Քչերը գիտեն, որ, ես...
-Հուսահատ էլ եմ լինում (ընտիր հարց ա, շատ լավն ա)
4.Կսիրահարվեի նրան, եթե...
-Ունենար այն, ինչը չեմ գտել այլ աղջիկների մեջ, կամ էլ, եթե շիկահեր լիներ (ծիծաղում է)
5.Ինձ համար հաճելի է...
-Աշխատանքից հոգնելը:
6.Ում հետ սուրճ կխմեիր այս պահին
-Քեզ հետ, Սիլվ (ժպտում է)
7.Գուցե հնարավոր է...
-Ես հասնեմ իմ ամենակարևոր երազանքներից մեկին:
8.Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի…
-Ես սպորտային լրագրող եմ:
9.Երևանում իմ ամենասիրելի վայրը...
- «Հանրապետական» ստադիոնը, Ավանի ֆուտբոլի ակադեմիան
10. Իմ երեք ամենասիրելի ուտեստներն են…
-Խինկալի, ձկնամթերք, տավարի սթեյք
11.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո…
-Ուտում եմ այն, ինչ գտնում եմ սառնարանում (ծիծաղում է)
12.Ասա ինձ` չես կարող և ես...
-Ասա ինձ` չես կարող և ես կհամոզեմ, որ կարող եմ:
13.Գուցե սխալվում եմ, բայց ...
-Բայց հավատով եմ լցված, որ ամեն ինչ շատ լավ է լինելու:
14.Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, այն կկոչվեր...
-Երևի, , Սպորտն ու աշխատանքը, , կամ, , Սպորտային լրագրողը, ,
15.Ես Արման Առաքելյանն եմ, ես...
-Ես խնդրում եմ օգնեք ինձ ամեն ինչ ավելի լավը դարձնելու համար: