Հետաքրքրական ու նաև զարմանալի պատահականություններ. իրենց ծննդյան օրը մահացած նշանավոր անձինք (նախորդի շարունակությունը)
Եղիսաբեթ Յորքցի (1466-ի փետրվարի 11 – 1503-ի փետրվարի 11), Անգլիայի Հենիրխ 7-րդ թագավորի կինն ու Հենրիխ 8-րդի մայրը Ֆլորբելա Էսպանսա (1894-ի դեկտեմբերի 8 – 1930-ի դեկտեմբերի 8), պորտուգալացի բանաստեղծուհի Մարիա Ֆելիքս (1914-ի ապրիլի 8 – 2002-ի ապրիլի 8), մեքսիկացի դերասանուհի Դավիդ Ֆլյուսեր (1917-ի սեպտեմբերի 15 – 2000-ի սեպտեմբերի 15), իսրայելցի պատմաբան, կրոնագետ Ֆիլիպա Ֆութ (1920-ի հոկտեմբերի 3 – 2010-ի հոկտեմբերի 3), բրիտանաամերիկացի կին փիլիսոփա Գյունտեր Ֆորգ (1952-ի դեկտեմբերի 5 – 2013-ի դեկտեմբերի 5), գերմանացի նկարիչ, քանդակագործ և լուսանկարիչ Լուի Ֆուկե (1633-ի փետրվարի 4 – 1702-ի փետրվարի 4), ֆրանսիացի եկեղեցական գործիչ Շարլ Նիկոլա Գաշոտ (1810-ի մարտի 27 – 1876-ի մարտի 27), ֆրանսիացի քաղաքական գործիչ Մեծ Գամա (իսկական անունը՝ Գուլ Մուհամեդ) (1878-ի մայիսի 22 – 1963-ի մայիսի 22), փենջաբցի ըմբիշ, բազկամարտիկ, կյանքում երբեք չի պարտվել Էվա Գանիզատ (1986-ի հունվարի 4 – 2014-ի հունվարի 4), ֆրանսիացի օպերային երգչուհի Սթեֆան Ռանյուլֆ Քինգդոն Գլանվիլ (1900-ի ապրիլի 26 – 1956-ի ապրիլի 26), անգլիացի եգիպտաբան Ռիազ Ահմեդ Գոհար Շահի (1941-ի նոյեմբերի 25 – 2001-ի նոյեմբերի 25), պակիստանցի փիլիսոփա, Պակիստանի մուսուլմանների հոգևոր առաջնորդը Անտոն Գրասեր (1891-ի նոյեմբերի 3 – 1976-ի նոյեմբերի 3), Երրորդ Ռեյխի գեներալ Ժան Գրուա (1950-ի հունվարի 27 – 1991-ի հունվարի 27), Ֆրանսիայի Բրետան երկրամասի ինքնավարության համար պայքարի մարտիկ Մերլ Հագարդ (1937-ի ապրիլի 6 – 2016-ի ապրիլի 6) «քանթրի» ժանրի ամերիկացի երգիչ, երգահան Ջոն Հարիսոն (1693-ի մարտի 24 – 1776-ի մարտի 24), անգլիացի գյուտարար, ժամագործ Ուոլտեր Նորման Հեվորթ (1883-ի մարտի 19 – 1950-ի մարտի 19), անգլիացի քիմիկոս, «Նոբել» մրցանակի դափնեկիր Էնրիկե Առաջին Պորտուգալացի (1512-ի հունվարի 31 – 1580-ի հունվարի 31), Պորտուգալիայի 18-րդ թագավորը Ֆրանսուազ Հերիթիեր (1933-ի նոյեմբերի 15 – 2017-ի նոյեմբերի 15), ֆրանսիացի հնէամարդաբան, էթնոսաբան, կանանց իրավունքների պաշտպան Յան (Յոհան) Հեվելիուս (1611-ի հունվարի 28 – 1687-ի հունվարի 28), ծագումով լեհ գերմանացի աստղագետ Մագնուս Հիրշֆելդ (1868-ի մայիսի 14 – 1935-ի մայիսի 14), հրեական ծագումով գերմանացի բժիշկ-սեռաբան, հանդես է եկել միասեռականների պաշտպանությամբ Լարի Ջեյմս (1947-ի նոյեմբերի 6 – 2008-ի նոյեմբերի 6), ամերիկացի թեթևատլետ, 1868 թվականի Մեխիկոյի Օլիմպիական խաղերի 4 x 400 մետր փոխանցումավազքի ռեկորդակիր Հովհաննես Աստվածային (1495-ի մարտի 8 – 1550-ի մարտի 8), 1690 թվականին կաթոլիկ եկեղեցու կողմից սրբադասված պորտուգալացի կրոնավոր Ժոշուե Եհուդա (1892-ի մարտի 19 – 1966-ի մարտի 19), Ռուսաստանում ծնված ֆրանսիացի գրող, լրագրող, սիոնիստական շարժման գործիչ Հուգո Յունկերս (1859-ի փետրվարի 3 – 1935-ի փետրվարի 3), գերմանացի ճարտարագետ, ավիակոնստրուկտոր, «Junkers & Co» ընկերության հիմնադիր Կամեամեա 5-րդ (1830-ի դեկտեմբերի 11 – 1872-ի դեկտեմբերի 11), Հավայան թագավորության միապետ Ալֆրեդ Կազին (1915-ի հունիսի 5 – 1998-ի հունիսի 5), ամերիկացի գրող և գրաքննադատ Ջորջ Քելի Բարնս (1895-ի հուլիսի 18 – 1954-ի հուլիսի 18), ամերիկացի գանգստեր Մոտո Կիմուրա (1924-ի նոյեմբերի 13 – 1994-ի նոյեմբերի 13), ճապոնացի կենսաբան Հենդրիկ դը Կեյզեր (1565-ի մայիսի 15 – 1621-ի մայիսի 15), հոլանդացի ճարտարապետ և քանդակագործ Միշել դը Կլերկ (1884-ի նոյեմբերի 24 – 1923-ի նոյեմբերի 24), հոլանդացի ճարտարապետ Օտտո Կրյուգեր (1885-ի սեպտեմբերի 6 – 1974-ի սեպտեմբերի 6), ամերիկացի կինոդերասան Դանիել Լագաշ (1903-ի դեկտեմբերի 3 – 1972-ի դեկտեմբերի 3), ֆրանսիացի հոգեբույժ և հոգեվերլուծաբան Բազիլո Լամի Դոզո (1929-ի փետրվարի 1 – 2017-ի փետրվարի 1), արգենտինացի գեներալ, մասնակցել է Արգենտինայում 1976-ին դիկտատուրայի հաստատմանը Էմիլ Մարի Լորան (1852-ի հոկտեմբերի 1 – 1930-ի հոկտեմբերի 1), Փարիզի ոստիկանապետը 1914 – 1917 թթ. Անտուան դը Սանյը դը Լոմբար (1756-ի օգոստոսի 16 – 1842-ի օգոստոսի 16), Ֆրանսիական Մեծ հեղափոխության գեներալ Էրհարդ Լորետան (1959-ի ապրիլի 28 – 2011-ի ապրիլի 28), շվեյցարացի ալպինիստ, աշխարհի 8000 մետրից ավելի բարձրություն ունեցող 14 լեռնագագաթները նվաճած երրորդ լեռնագնացն աշխարհում Քրիստոֆորո Մադրուզո (1512-ի հուլիսի 5 1578-ի հուլիսի 5), իտալացի կարդինալ Մանուել Գարսիա Լոպես կամ Մաերա (1896-ի դեկտեմբերի 11 – 1924-ի դեկտեմբերի 11), իսպանացի ցլամարտիկ, մահացել է թոքախտից Մանուել Մարինյո Ալվես կամ Մանեկա (1926-ի հունվարի 28 – 1961-ի հունվարի 28), բրազիլիացի ֆուտբոլիստ, հարձակվող Քրիզ Մարկեր (1921-ի հուլիսի 29 – 2012-ի հուլիսի 29), ֆրանսիացի կինոռեժիսոր, վավերագրող, լուսանկարիչ և գրող Իան Մարտեր (1944-ի հոկտեմբերի 28 – 1986-ի հոկտեմբերի 28), բրիտանացի կինոդերասան Ժորժ Մաթիա (1826-ի հոկտեմբերի 14 – 1910-ի հոկտեմբերի 14), ֆրանսիացի կոմպոզիտոր և դաշնակահար
|