Loading...

Articles

Հունվարի 22–28-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերով ստացվել է 24 նամակ

12:26, Thursday, 01 February, 2018
Հունվարի 22–28-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերով ստացվել է 24 նամակ
     Ամեն շաբաթ ամփոփվում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի ու էլեկտրոնային հասցեների միջոցով մեր համաքաղաքացիներից ստացված նամակները:
     Ըստ այդմ, հունվարի 22–28-ը Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերում և էլեկտրոնային հասցեներով ստացվել է 24 նամակ, որոնցից 23-ին տրվել է համապատասխան լուծում, 1-ը շաբաթվա սկզբի տվյալներով ընթացքի մեջ էր: Հարցերը հիմնականում վերաբերել են կոմունալ ոլորտին:
     Հունվարի 22–28-ը «Մաքուր Երևան» ծրագրի շրջանակում արձանագրվել է 98 հասցե: Եվս 81 հասցե է արձանագրվել բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու վերաբերյալ:
     Երևանի քաղաքապետարանը շարունակելու է էլեկտրոնային տարբերակով ստացված դիմումներով նույնպես լուծում տալ մեր համաքաղաքացիների կողմից բարձրացված հարցերին՝ նպաստելով խնդիրների արագ լուծմանը:
     Հիշեցնենք, որ մեր համաքաղաքացիները կարող են էլեկտրոնային տարբերակով իրենց առաջարկները, դիտարկումներն ու խնդիրներն ուղղել Երևանի քաղաքապետարան սոցիալական ցանցերի էջերով` ֆեյսբուքում /FB/Yerevanmunicipality/ և թվիթերում /@evnmunicipality/, ինչպես նաև pressyerevan@yerevan.am էլեկտրոնային հասցեով կամ օգտվել «Թեժ գիծ» ծառայությունից՝ 011-514-000 հեռախոսահամարով:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1667 | 0 | 0
Facebook