Loading...

Articles

ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՎԱԶԱԿ՝ ԼԵՎՈՆ ՏԵՐ - ՊԵՏՐՈՍՅԱՆ

11:55, Wednesday, 24 January, 2018
ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՎԱԶԱԿ՝ ԼԵՎՈՆ ՏԵՐ - ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոգեբանությունը ասումա, որ ամեն մի մեծ մարդկային խմբի՝ հոտի մեջ, կան փոքր ենթախմբեր՝ փոքրիկ հոտեր: Եթե կաթողիկոսի համար ամբողջ հայ ժողովուրդը համարվումա հոտ՝ նախիր, ապա էդ նախրի մեջ կան լիքը պստիկ ենթահոտեր, որոնցից ամեն մեկը մի ինչ որ աստվածա պաշտում, որի դեմը եկեղեցին առնել չի կարա, պետք էլ չի որ առնի: Մի խմբավորում պաշտումա ոմն մի դաշնակ խմբապետի՝ Նժդեհ, մյուսը՝ սողուններին, ասենք՝ Արթուրիկ, երրորդը՝ օլիգարխիայի հաստավիզ ոււ կեռքիթ, հոգով ջհուդ ներկայացուցիչներին, չորրորդը՝ քոռին, այսինքն՝ Լևոն Տեր Պետրոսյանին: Հասանք տեղ:
     Վերջինս նախագահա էղել՝ ոչ բարով խերով, ավիրելա տնտեսությունը, մարդկանց հոգին, հույսն ու հավատը իրա ներկայի ու ապագայի հանդեպ, ունեզրկելա ու պարտքերի տակա քցել ժողովրդին, բերելա տվել ու սաղացրելա մաֆիոզ - ավազակային ղարաբաղյան կլանին հայության գլխին, որից ազատվել չի ըլնում, իսկ 2008 թվի մարտի 1 - ին դարձավ ավելորդ արնահեղության պատճառ՝ նախապես քաջ հասկանալով, որ ո՛չ մեկը իրան իշխանություն հետ տվողը՝ չի:

Բանը նրանումնա, որ ավազակների համար իշխանությունը ոչ թե հորից որդիյա փոխանցվում, այլ՝ իրանց նման ավազակների մեջ՝ լավագույն ավազակին: Էս տեսանկյունից Սեռժ ավազակը փաստորեն մի ուրիշ ավազակիյա կամտեսում որպես ՀՀ նախագահ, ով մնացած ավազակային կլանին բնորոշ հատկանիշների հետ միասին պտի տիրապետի նաև օտար լեզուների: Անմահ Կոշչեյը հեռանումա ու ուզումա ապահով հեռանա, որի համար իրա թիկունքը պտի պահի մի ուրիշ ավազակ: Սահմանադրությունը փոխեց, համարյա բոլոր պատասխանատու պաշտոններ զբաղացնող անձերին փոխեց, ում գլխին որ պետքնա՝ սարքեց, նստցրեց, որ հեռանալուց հանգիստ հեռանա իրա թալանչի թմով: Կասկածելի ձևով կյանքից հեռացավ ԱԱԾ նախկին ու հանգուցյալ ղեկավար Գորիկ Հակոբյանը ու անունը դրին, թե հյուծիչ հիվանդությունից, թե ինչ տեսակ հիվանդությունից՝ չասվեց: Ըտենց ապահովա:
     Միաժամանակ էս ամենը ցույցա տալիս, թե որքան գեղցիական մտածողության կրողա մեր կեղծ էլիտա կոչվածը: Նախագահի պաշտոնը գեղցիական մակարդակի էժանացվածա ու ըստ Սեռժի ներկայացրած պահանջների փաստորեն, չպտի գերազանցի սուպեռմարկետի մենեջեռի հաստիքի համար ներրկայացվող պահանջները, որդեղ մի տեսակ նախապատվությունների մեջ նշվումա լեզուների իմացությունը: Կարծես չորս կամ հինգ թարգմանիչ պահելու համար փող չկա բյուջեյում: Բյուջեյում ճիշտա՝ չկա, քանի որ բյուջեն լափվումա իրանց կողմից, ինչևէ, էդ սաղ պարզա:

Էս տեսանկյունից Լևոն Տեր - Պետրոսյանը՝ առաջին նախագահը, լեզուների իմացության հարցում խնդիրներ չուներ ու մայրենի հայերենը չհաշված, տիրապետումա՝ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, արաբերեն, ինչպես նաև մի քանի մեռած լեզուների։ Էսքանով հանդերձ, հայերենը՝ մայրենին, հերիք էր, որ Լևոնը հաշված տարիներում իրա կառավարման ժամանակ Հայաստանի հերը հիմնովին անիծեր: Չեմ կասկածում, որ Լևոնը իրա առաջին ընտրության ժամանակ ընտրվելա լիովին արդար ձևով՝ առանց կեղծիքների, բայց էդ արդար ընտրությունը ընդամենը ապացուցեց, որ դեմոկրատիան, թեկուզ ազնիվ ու արդար, բայց բերումա իշխանության խաբեբայի, ավազակի ու թեկուզ՝ լեզուների իմացությամբ, գիտաշխատողի, ով ընդամենը էդքանով հանդերձ հանդիսանումա՝ քաղաքակիրթ ավազակ:

Ինքը՝ Լևոնը, անցյալ տարի ելույթի ժամանակ հայտարարեց, որ սխալներ շատա արել, որի համար ժողովրդի կողմից արժանիյա կախաղանի: Կարար չասեր ու ավելորդ չազնվանար: Ուշացած խոստովանություն էր: Եթե ինքը ըտենց դեմոկրատ էր, ապա 1996 թվականի սեպտեմբերին, երբ կեղծիքով ընտրվեց երկրորդ անգամ որպես ՀՀ նախագահ, կլսեր ժողովրդին ու ռադ կլներ, քանի որ ժողովուրդը գոռում էր ՝՝ԼԵՎՈՆ ԴԱՎԱՃԱ՛Ն՝՝ ու ՝՝ԼԵՎՈՆ ՀԵՌԱՑԻ՛Ր՝՝ բառերը: Ու հենց էդ ժամանակ էլ միտինգը 2008 թվի իրա գլխավորած միտինգից ոչ պակաս դաժանությամբ՝ ցրվեց:

Թող ուրեմն ո՛չ մի լևոնական չբողոքի, թե 2008 թվին մարտի 1 - ա էղել: Լևոնը վաղուցա օրինակ ծառայել իրան հաջորդող ավազակների համար. 1996 թվի ամոթալի, կեղծիքով լի ընտրությունները ու դրան հաջորդած ժողովրդի ջարդը՝ փայլուն ապացույցա: Եթե Լևոնը էդքան լիբերալ ու դեմոկրատն էր, թող անսար ժողովրդի պահանջին ու ռադ ըլներ հե՛նց հաջորդ օրը:

Ժողովուրդը նախիրա ու հավ:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     24.01.2018

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3810 | 0 | 0
Facebook