Ըստ իս կանայք սիրում են...
18:40, Tuesday, 23 January, 2018
Զրուցակիցս հայտնի ֆեսբուքահայ Հայկ Փոդիյանն է: 1.Մանկությանս ամենավառ հիշողությունը... - Էն տունը, որտեղ արդեն 18 տարի է՝ չեմ եղել, բայց մանկությունս այնտեղ է անցել։ Մանկություն ասելիս հիշում եմ էն տունը, էն բակը, որտեղ ծնվել ու մեծացել եմ ։ 2.Կյանքիս առաջին բացահայտումը... - Երբ 5 տարեկանում բացահայտեցի ձմեռ պապիկի գաղտնիքը։ 3.Իմ երեք ամենասիրելի ուտեստներն են... - Սպաս, խաշ, պիցցա։ 4.Աշխատանք, որը երբեք չեմ կատարի... - Չեմ կատարի էնպիսի աշխատանք, որից բավականություն չեմ ստանա, որը ինձ համար ավելի շատ որպես պարտականություն կլինի։ Եթե մի աշխատանք պետք է կատարեմ, պիտի անեմ մեծ սիրով ու նվիրվածությամբ, այլապես ինձ մոտ ոչինչ չի ստացվի։ 5.Կյանքն ինձ համոզել է, որ... - Կյանքն ինձ համոզել է, որ պետք է հավատաս միայն սեփական ուժերիդ, քո առջև նպատակներ դնես ու փորձես հասնել նպատակներիդ։ 6.Ինձ թվում է, որ... - Ինձ թվում է, որ կյանքիս կայացրած ամենակարևոր որոշումները ճիշտ են, ու երբևէ չեմ փոշմանի կատարածս քայլերի համար։ 7.Եթե իմ մասին պատմող ֆիլմ լիներ, այն կկոչվեր... - Ճիշտն ասած չէի էլ ցանկանա իմ մասին պատմող ինչ-որ ֆիլմ նկարահանվեր ։ 8. Ըստ իս կանայք սիրում են... - Ըստ իս ես չգիտեմ՝ կանայք ինչ են սիրում։ 9.Ես երբեք չեմ թաքցրել, որ... - Ես երբեք չեմ թաքցրել, որ մի քիչ գիժ եմ։ 10.Հայաստանում հնարավոր է... - .Հայաստանում հնարավոր է, ուղղակի հավատա ուժերիդ, ձգտիր ու պայքարիր։ 11.Ֆեյսբուքը... - Ֆեյսբուքը ինձ հնարավորություն տվեց ձեռքբերել նոր ծանոթություններ, շնորհիվ ֆեյսբուքի ունեցա լավ ընկերներ, ովքեր իմ կյանքում կարևոր տեղ են զբաղեցնում։ 12.Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի... - Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի՝ տարօրինակ մարդ արարած ։ 13.Գուցե սխալվում եմ, բայց ... - Գուցե սխալվում եմ, բայց կփորձեմ ուղղել սխալս։ 14. Ես կսիրահարվեի նրան, եթե... - Ես կսիրահարվեի նրան, եթե նրա մեջ էլ գտնեի նույն հետաքրքրությունները, տարօրինակության նույն հատկանիշները, ինչ իմ մեջ էլ կա։ 15. Ես Հայկ Փոդիյանն եմ, ես... - Ես Հայկ Փոդիյանն եմ, ես շրջապատված եմ իմ կողմից սիրված մարդականցով, ունեմ լավ ընտանիք, լավ ընկերներ և դրանով իսկ ինձ երջանիկ մարդ եմ հսմարում։ Առհասարակ ինձ շատ քիչ բան է հարկավոր երջանիկ լինելու համար։ |
Like
1
Dislike
0
5877 | 0 | 1 | 0