Loading...

Articles

Հարցազրույց ArmHack-Team -ի հիմնադրի հետ

21:30, Monday, 22 January, 2018
Հարցազրույց ArmHack-Team -ի հիմնադրի հետ

ArmHack-Team թիմի կողմից կատարած վերջին DDoS հարձակումից հետո Ադրբեջանական որոշ կայքեր դեռևս "ուշքի" չեն գալիս, այդ հարձակումը բավականին մեծ վնաս է հասցրել նրանց սերվերներին, և այդ փաստից ելնելով ես հարցազրույցի առաջարկ կատարեցի ArmHack-Team -ի հիմնադրին, ես կարծում էի թե մերժում կստանամ սակայն նա մեծ սիրով համաձայնեց։


    


     (Արսեն Ներսիսյան)
     Բարև ձեզ, մեզ հայտնի է որ ձեզ կիբեր տիրույթում կոչում են A’LonE, ես այսօր ձեզ նույնպես որպես A’LonE դիմեմ?.


     (A’LonE)
     Ողջույն, կարող եք դիմել այնպես ինչպես ձեզ հարմար է, սակայն կարծում եմ որ առավել հարմար կլինի դիմել ուխակի անունով.


     (Արսեն Ներսիսյան)
     Լավ Արթուր, դուք միայնակ եք ստեղծել թիմը?.


     (A’LonE)
     Կարելի է ասել այո, այսպիսի թիմ ստեղծելու գաղափար առաջացավ ինձ մոտ, սակայն ինձ շատ օգնեցին իմ ընկերները.


     (Արսեն Ներսիսյան)
     Կհիշեք թե երբ դուք առաջին անգամ սկսեցիք ուսումնասիրել կիբեր անվտանգությունը?.


     (A’LonE)
     Այո իհարկե. դա մոտ 2015 թվականի ավարտներ երբ իմ ընկերներից մեկը որի անունն Հրատ Թահմազյան է, որոշեց ինձ սովորեցնել այն ամենը ինչ նա գիտեր այդ բնագավառում, մի քանի ամիս շարունակ նա ամեն օր ինձ սովորեցնում էր վեբ-ծրագրավորման հասարակ լեզուներ, որի համար ես շատ շնորհակալ եմ նրան, այդ մի քանի ամսում ես ստացա բազային գիտելիքներ, և սկսեցի ուսումնական կիբեր անվտանգությունը և 2016 թվականի Մայիսի 10-ին ստեղծեցի թիմը.


     (Արսեն Ներսիսյան)
     Այսօր որքան է կազմում թմի անդամների քանակը?.


     (A’LonE)
     Ներեցեք բայց այդ տեղեկությունը գաղտնի է.


     (Արսեն Ներսիսյան)
     Արթուր, ArmHack-Team -ը արդյոք հետապնդում է ֆինանսական շահույթ?.


     (A’LonE)
     Ոչ, մեր կատարած աշխատանքը ամբողջովին անվճար է.


     (Արսեն Ներսիսյան)
     Ինչեք կարծում Ադրբեջանական կողմը հանդիսանում է վտանգ Հայկական կիբեր տիրույթի համար?.


     (A’LonE)
     Հանդիսանում է, բայց միայն անտեղյակ մասայի համար, բայց հենց այդպիսի դեպքերի համար են ստեղծված մեզ նման թիմերը.


     (Արսեն Ներսիսյան)
     Դուք ունեք որեւէ ծառայություն որը կառաչարկեք Հայկական կայքերին


     (A’LonE)
     Այո, բոլոր այն կայքերը որոնց օրական մուտքերի մեծամասնությունը Հայաստանից են, կարող են գրել մեզ մեր պաշտոնական էլեկտրոնային փոստին և կստանան DDoS պաշտպանություն ամբողջովին անվճար.


     (Արսեն Ներսիսյան)
     Ես գիտեմ որ այդ պաշտպանությունը բավականին թանկարժեք է, շնորհակալություն այդպիսի նվերի համար.


     (A’LonE)
     Շնորհակալության կարիք չկա.


     (Արսեն Ներսիսյան)
     Եվ վերջին հարցս Արթուր, ինչ խորհուրդ կտաք հանրությանը?.


     (A’LonE)
     Խորհուրդս կլինի այսպիսին, Երբեք մի վստահեք և որևէ տեղեկություն մի հայտնեք այն մարդուն ում հետ դուք ցանոթացել եք համացանցի միջոցով, անգամ ձեր կարծիքով ամենա անվտանգ տեղեկությունը, նա կարող է օգտագործել ձեզ և/կամ երկրի այդ թվում նաև հանրության դեմ.


     (Արսեն Ներսիսյան)
     Շնորհակալություն ժամանակ հատակեցնելու և հարցերին պատասխանելու համար, հաջողություն.


     (A’LonE)
     Ես եմ շնորհակալ, ցտեսություն։


    


     ArmHack-Team -ի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցե: official@armhack-team.ru


     Զրուցակցիս պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեն: alone@armhack-team.ru

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4863 | 0 | 0
Facebook