Loading...

Articles

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ. Կոտայք Կրթություն Մշակույթ

10:14, Monday, 22 January, 2018
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ. Կոտայք Կրթություն Մշակույթ

ԷԼՖԻՆԱ ԱԶԱՏԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ /Չարենցավանի հ. 5 հիմնական դպրոց/

Է. Կարապետյանը ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 9-ին Հրազդանի շրջանի Բջնի գյուղում: 1974 թվականին հաճախել է տեղի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցը, որն էլ գերազանցությամբ ավարտել է 1984 թվականին: Նույն թվականին ընդունվել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի, , Հայոց լեզու և գրականություն, , բաժինը:
     1990 թվականին ավարտել է այն և միևնույն ժամանակ աշխատանքի անցել Չարենցավան քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցում՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:
     Սիրում է իր մասնագիտությունը և աշխատանքը: Շուրջ երեսուն տարի զբաղվում է մատաղ սերնդի կրթությամբ ու դաստիարակությամբ, նրանց տալիս հոգու ջերմություն ու լույս, ճանապարհում նոր կյանք:
     Երկու աշխատությունների հեղինակ է:
     1., , Սայաթ –Նովա, , -, , Հայոց լեզու և գրականությունը դպրոցում, , -2017թ. 2 հ.
     2., , Տրամաբանական մտածողության զարգացումը, , , , , Մանկավարժական միտք, , 2017թ. 3-4 հ.:

2017 թվականի դեկտեմբերին ՀՀ ԿԳ նախարարի հրամանով արժանացել է ուսուցչի որակավորման ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ տարակարգի:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
    
    
    
     Կոտայք Կրթություն Մշակույթ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2819 | 0 | 0
Facebook