Loading...

Articles

Կապո՜ւյտ

09:11, Sunday, 21 January, 2018
Կապո՜ւյտ
    
    
    

Ասացիր կապո՞ւյտ,

Կապույտից արդեն հոգնե՜լ եմ վաղուց…


    

Իրո՜ք հոգնեցրել է կապույտը արդեն-

Երազանքների գո՜ւյնն այդ խելքահան,

Նույնիսկ Լուսինը կապո՜ւյտ է հագել՝

Կապտացոլո՜ւմ է բոլորի համար:


    

Կապո՞ւյտ ասացիր,

Ե՜ս էլ շտապեցի…


    

Այրեցի բոլո՜ր զգեստներս կապույտ,

Հանեցի աչքե՜րս,

Ջնջեցի մի՜տքս,

Բնավորությո՜ւնս՝ կապույտի՜ց-կապո՜ւյտ,

Մա՜շկս հանեցի կապույտ ներծծված…


    

Սակայն հոգի՜ս առաջվա պե՜ս

Կապո՜ւյտ մնաց:


    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4460 | 0 | 0
Facebook