Loading...

Articles

ԾԱՂԿԱՁՈՐԻ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ՆՈՐՈԳՎԵԼ Է. hraparak.am

18:37, Friday, 19 January, 2018
ԾԱՂԿԱՁՈՐԻ ՃՈՊԱՆՈՒՂԻՆ ՆՈՐՈԳՎԵԼ Է. hraparak.am

Ծաղկաձորի ճոպանուղին այս տարի զբոսաշրջիկներին ներկայացել է նորովի։ Գագիկ Ծառուկյանի ներդրումների շնորհիվ նախորդ տարվա հոկտեմբերին երաշխիքային ժամկետը սպառած ճոպաններն ամբողջովին փոխվել են։

«Գագիկ Ծառուկյանի առաջադրանքով մոտ մի 5-6 ամիս առաջ մենք պատրաստվել ենք ձմեռվան, ճոպաններն ենք փոխել, շինարարական աշխատանքներ ենք կատարել, ունենք գիշերային դահուկուղի, որը մեր այցելուներին կգոհացն և անակնկալ է նրանց համար։ Շատ բարձր մակարդակի ճանապարհ է, լուսավորությունն էլ շատ լավն է» -ասաց Ծաղկաձորի ճոպանուղու տնօրեն Աշոտ Կարապետյանը։

Այստեղ գործում է նաև հատուկ սահուղի ձմեռային ամենագնացների համար։ Ճանապարհն առանձնացված է դահուկի և սնոուբորդի սահուղիներից, ինչը լիարժեք ապահովում է այցելուների անվտանգությունը։
    
    
    
     hraparak.am

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3183 | 0 | 0
Facebook