Loading...
Today:  Monday, 16 July, 2018
Deposit percent:  
Armenian dram
14.00%
,
US Dollar
6.50%
,
European Euro
4.00%
,
Russian Ruble
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Articles

Յոթնամյա Կարլ Գաուսի տված մաթեմատիկական դասը

21:17, Friday, 12 January, 2018
Յոթնամյա Կարլ Գաուսի տված մաթեմատիկական դասը

Ասում են, թե գերմանացի նշանավոր մաթեմատիկոս, ֆիզիկոս և աստղագետ Կարլ Գաուսը (1777 – 1855 թթ.) յոթ տարեկանում յուրօրինակ եղանակով պարտության է մատնել մաթեմատիկայի իր ուսուցչին:


     Դասարանում պատշաճ կարգապահություն հաստատելու համար ուսուցիչը բոլոր աշակերտներին հանձնարարում է 1-ից մինչև 100 թվերը միմյանց գումարել: «Գոնե մի որոշ ժամանակ զբաղմունք կունենան ու չեն աղմկի», - մտածում է նա: Մինչ բոլոր աշակերտներն սկսում են հանձնարարությունը կատարել ու դեռ առաջին մի քանի գործողությունը հազիվ էին ավարտել, Կարլ Գաուսը մատը բարձրացնում է: Ուսուցիչը թույլ է տալիս, որ նա խոսի:

-5050, -ասում է տղան:

Բոլոր աշակերտները զարմացած նայում են նրան՝ սպասելով ուսուցչի արձագանքին:

-Կրկնե՛ք, - ասում է ուսուցիչը:

Փոքրիկ Գաուսն ամաչկոտ ու երկչոտ երեխա է եղել և այդ իսկ պատճառով չի համարձակվել դասընկերների առաջ խոսել: Բայց նա համոզված է եղել իր պատասխանում՝ նույնքան համոզված, որ երկու անգամ երկուսն հավասար է չորսի: Ի վերջո նա ի մի է բերել իր ամբողջ քաջությունը և կերկերուն ձայնով կրկնել է.

-5050, պարոն…

Ուսուցիչը բարձրացրել է ձայնի տոնը.

-Ինչպե՞ս կարող եք այդ արդյունքը ներկայացնել, երբ նույնիսկ չեք էլ սկսել հաշվումը:

Երկյուղն արդեն հաղթահարած Գաուսը մի պահ շունչ է առնել և առանց շփոթվելու շարունակել է.

-Այսպես, ուրեմն…բավական է ընդամենը խմբավորել հարաբերության բոլոր անդամները…Հարյուրին գումարած մեկ հավասար է 101: 99-ին գումարած 2 նույնպես հավասար է 101: 98-ին գումարած 3 դարձյալ հավասար է 101: Հարյուր մեկ, միշտ հարյուր մեկ:

Ուսուցիչը գունատվում է. ինչպե՞ս իր մտքով չէր անցել:

Կարլ Գաուսը շարունակում է.

-Պետք է իրար գումարել հարյուր թիվ, այսինքն թվերի 50 զույգ: Ուրեմն պետք է այս գործողությունը հիսուն անգամ կատարել…Այսպես, 1-ից 100 թվերի միագումարն հաշվարկելու համար պետք է 101-ը բազմապատկել 50-ով: Կստացվի 5050: Դասարանին տիրած քար լռության մեջ ուշադրության կենտրոնում լինելուն անվարժ երեխայի դեմքն սկսում է շառագունել:

Պատմությունը մեզ չի տեղեկացնում, թե ուսուցիչն այդ պահին ինչպես է արձագանքել տղայի պատասխանին: Միայն հայտնի է, ուսուցչի ազգանունը՝ Բյուտներ, ու մեկ էլ այն, որ նա շատ տպավորված է եղել երեխայի ունակություններով ու հասել է նրան, որ իր այս հանճարեղ սանը կրթաթոշակ ստանա:

To promote the post

Like
0
Dislike
0
| | |
4430 | 0 | 0
Facebook
Spokesperson