Loading...

Articles

ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱԼԻՖԱԹԸ

22:50, Thursday, 11 January, 2018
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽԱԼԻՖԱԹԸ

ՀՀ պաշտպանության նախարար ԱՄՊ - ի ֆլետչերական բարձրագույն շրջանավարտ, նախագահ կոչվածի նախկին խորհրդական Վիգեն Սարգսյան կոչվածը հայտարարեց, որ ՝՝Եկեղեցին չի կարող անջատ լինել ո՛չ պետությունից, ո՛չ բանակից՝՝:

Էս ՊՆ կոչվածին Ֆլետչեռում ըսենց հայտարարությունների համար են հավանաբար պատրաստել...
     Եթե ճշմարիտա էն փաստը, որ դպրոցը կյանքի համար կիրառական գիտելիքներա տալիս, ապա ամերիկյան կրթությունը տեղով մեկ աղբա քանի որ իրա կերտած սանը 21 - րդ դարում նման հիմար հայտարարություներա անում, էն էլ՝ առանց փոշմանելու, վստահ ու հատու:

Էն, որ էշի տեղ են դրել իրանց ու իրանց հետ միասին նաև՝ ժողովրդին, էդ վաղուցա հայտնի ու պարզա, բայց եթե իսկականից հավատում են իրանց ասածին, ինչը ավելի ծանր էշշությունա, բայց որին անշուշտ՝ չեն հավատում, կառաջարկեմ, որ ձեռի հետ էլ մի հատ տեղը տեղին խաչակրաց արշավանքներ կազմակերպելու կոչեր անեն ու տեսնենք, թե քանի՞ մարդ կհավաքագրեն: Արշավելու տեղեր անպայման կան. լիքը ազգերի թշնամի ու հային չուզող են հայտարարել՝ սկսած թեկուզ Թուրքիայից, որից պահանջատեր են իրանց իբր երևակայում ու թուրքի հետ էլ խռով են, իբր...

Պետության անվանումն էլ նման դեպքում պետքա փոխել ու համապատասխանացնել իրանց հայտարարություններին ու քանի որ իրանց մոտ լրիվ միջնադարա կոչել՝ Քրիստոնեական Հայկական Խալիֆաթ: Բայց դե մենք հո գիդենք, որ իրանք արդեն զորակոչ ունենալու հետ պրոբլեմներ ունեն, քանի որ երկիրը ամեն տարի դատարկվումա մարդուժից, ուր մնաց թե արշավանք կազմակերպեն, էն էլ՝ իրանց հիմար, աննհեթեթ, չռեֆորմացված կրոնով, որի համար մեռնողների թիվը հաստատ չի անցնի աշխարհով մեկ սփռված հայության ներսում հազիվ հարուր մարդը, որոնց յանը միաժամանակ ու անհրաժեշտաբար պտի որ՝ տարած ըլնի: Հաստատապես, չկա ընենց մի հիմար, ով հանուն չգիդես ինչի, կամ ինչ որ մի Քրիստոսի գնա մտնի տանգի ու հողի տակը:

Բայց մի ուրիշ օրինչափություն անպայման պտի ըլնի էս ամենում, այլապես մի տեսակ անկապ բանա ստացվում: Պետական լուրջ հաստատությունը ներկայացնող անձը՝ ՊՆ նախարարը, ԱԺ նախագահի տեղակալը ու մի խոսքով համարյա բոլոր պետական պաշտոնյաները պատեհ ու անպատեհ առիթով իրանց եկեղեցասեր են դեմոնստրացնում: Նման հաճոյա - ոռմտնողությունը պտի պատահականություն չլնի: Հայտնի փաստա, որ Հայաստան կոչվող քաղաքական ֆեյքային կիսագոյացությունը ֆինանսա - տնտեսական լուրջ խնդիրների առաջա կանգնել ու ինչպես միշտ՝ փողա պետք, որ գոնե փողոցային կարգուկանոնը հսկող մենթերին փող տան: Փող տան նրանց, ովքեր որ ժողովրդից դուրս էկող ծայրահեղ սոցիալական բողոքի պահերին միշտ պատրաստ են վարձկանների նման պաշտպանել նրան, ով կայուն վարձատրություն կապահովի: Այսինքն պետական ՝՝այր՝՝ կոչվողների էս տեսակ ՝՝եկեղեցասիրությունը՝՝ պայմանավորրվածա վերջին հաշվով փողով, քանի որ եկեղեցին էն կառույցնա, որը իրա ունեցած կապերով կարողա աշխարհով մեկ սփռված հայությունից փող պլոկի հօգուտ ոչ թե ժողովրդի, այլ՝ պետությունը ներկայացնող կեղծ էլիտայի՝ կեղծ իշխանության:

Այսպիսով, պատճառը փողնա ու ուրիշ ոչ մի բան էս տեսակ հայտարարությունների տակ գոյություն չունի: Երկրում մնացելա մի բուռ ժողովուրդ ու ավազակները՝ իրանց հիերարխիայով ու իրանց պաշտպանող ուժային - ենիչերական ծառայություններով, որոնց գոնե պետքա փող տան, որ հարատևեն մինչև կկվի կանչը: Իսկ քանի որ հայտարարվումա, որ եկեղեցին պետությունից անջատ ըլնել չի կարող, էդ դեպքում կաթողիկոս կոչված Գարեգին Բ - ն էլ կլնի եկեղեցու՝ որպես հարկեր չմուծող ու մաքուր եկամուտ ապահովող փողաբեր նախարարոււթյան նախարարը:

Էս հարաբերություններում պարզա, որ խալիֆը կլնի Սեռժը, Մեծ Վեզիրը՝ Վիգենը, իսկ ենիչերիների, այսինքն ոստիկանության հրամանատարը՝ Վլադիմիրը:
     Վերջինս, ի դեպ Մեսրոպ Մաշտոցի նման կատաղի քրիստոնյայա, այսինքն՝ իսկական ՝՝սուրբա՝՝ պատրաստ կրակելու ցանկացածի վրա, ով փողոցում կպահանջի թանգացումների դեմ պայքարել, կամ՝ պատերազմին վերջ տալ: Չնայած, վերջին պահանջով հլը որ նախիր դարձած ժողովուրդը ելույթ չի ունեցել, քանի որ հարմարա իրա վրա կրակող բանակին ու ոստիկանություն կոչվածին իրա ներսից ենիչերիներ մատակարարել: Սա պարադոքսայինա, բայց՝ ճշմարտությունա:


    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     11.01.2018

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4551 | 0 | 0
Facebook