Loading...

Articles

Անծայրածիր տիեզերքի գողտրիկ մի անկյուն գյուղ Ազատավան

TVADSTUDIO
Spokesperson:
TVADSTUDIO
15:53, Tuesday, 09 January, 2018
Անծայրածիր տիեզերքի գողտրիկ մի անկյուն գյուղ Ազատավան
     «Մեր գյուղը Արաքսի ափին է՝ ոտքերը Արաքսի ջրում: Մասիս գնացող ճանփին է, Ճանփան կիսատ է մնում...», - այսպես է նկարագրում մտավորական հայորդի Ստեփան Վարդանյանը իր հայրենի գյուղը: Դեռևս 180 տարի առաջ Սալմաստից և Խոյից եկած հայերը հաստատվեցին Չիդամլույում: Գյուղը գտնվում է Արարատ լեռան ստորոտում, որտեղով ոլորապտույտ անցնում է Գեղամա լեռնաշխարհից ծնունդ առած Ազատ գետը: Հավաստի տեղեկություն չկա, թե ինչու է կոչվոմ Չիդամլու, բայց ավանդությունը հիշեցնում է, որ երբ հարևան ազգերը ցանկացել են տիրանալ բնակավայրին, նրա արժանապատիվ ու հողապաշտ ռանչպարները մի պահ թողել է վարն ու ցանքը, այգի մշակելը և զենք են վերցրել վասն հայրենյաց: Նրանք անվախորեն կռվել են և ասել՝ «Չի դամ» ՝ այսինքն՝ չե՛մ տա: Եվ այսպես էլ հաղթանակի պես ծնվել է Չիդամլու անունը: Գյուղն այսօր Ազատավան է կոչվում՝ Ազատ գետի քաղցրահունչ ջրերին խառնելով հողի արդար մշակի նորօրյա կանչը: Հայ շինականի մուրճի զարկը խառնվեց կառուցման հևքին, նոր ու բարեշեն տներ կառուցվեցին, երդիկներից երկինք ձգվող խաղաղ ծխին խառնվեց թոնրի լավաշի բույրը, զավակներ ծնվեցին, ու գյուղը շենացավ: [vid:0]
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
7811 | 0 | 0
Facebook