Loading...

Articles

Ապարանցիները Ամանորը դիմավորեցին միասին

11:28, Monday, 08 January, 2018
Ապարանցիները Ամանորը դիմավորեցին միասին


     Դեկտեմբերի 31-ին ժամը 19: 00-ին Ապարանի համայնքապետարանը ի դեմս նորընտիր համայնքապետ Կարեն Եղիազարյանի կազմակերպել էր «Ամանորը դիմավորենք միասին» բացօթյա երաժշտական շոու ծրագիր հայտնի աստղերի և հեքիաթների հերոսների մասնակցությամբ:
     Հեքիաթային լույսերի մեջ ողողված ապարանյան երեկոն աննախադեպ էր հյուրերի թվով:
     Երեխաները առաջին անգամ հանդիպեցին հեքիաթների հերոսներին, իսկ հավաքվածները վայելեցին բարձրորակ երաժշտական կատարումներ:
     Երեկոն տևեց 4 ժամից ավելի, բայց հավաքվածները մեծ դժվարությամբ լքեցին հրապարակը:
     Հատկանշական է, որ նման մեծ և բազմամարդ միջոցառում Ապարանում կազմակերպվել էր առաջին անգամ:

Երեկոն եզրափակվեց շքեղ հրավառությամբ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5846 | 0 | 0
Facebook