Loading...

Articles

Խոզերի ու բռնակալների ընդհանրությունը

21:47, Sunday, 07 January, 2018
Խոզերի ու բռնակալների ընդհանրությունը

Աշխարհահռչակ հույն առակախոս ստրուկ Եզովպոսի առակներից մեկում ասվում է, թե եթե խոզին դիպչես, նա անմիջապես կսկսի ճղճղալ, որովհետև, ասում է Եզովպոսը, խոզը ո'չ բուրդ ունի, ո'չ կաթ: Այս կենդանու ունեցածը միսն է: Ահա թե ինչու հպվելուց անգամ խոզն անմիջապես գուշակում է մոտալուտ սպառնալիքը: Նա գիտե, թե մարդկանց իր ինչն է հարկավոր:

Եզովպոսն ասում է, թե նույն կերպ վարվում են նաև բռնակալները: Նրանք մինչև իրենց ուղն ու ծուծը կասկածով են համակված ու ամեն ինչից սարսափում են, որովհետև գիտեն, որ, խոզի նման, ցանկացած մարդու պարտ են տալ իրենց կյանքը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7629 | 0 | 0
Facebook