Loading...

Articles

Ամանորյա կարճ բողոք

12:53, Sunday, 07 January, 2018
Ամանորյա կարճ բողոք

Խոսելու եմ ձեզ հետ ներկայիս ամենա արդի թեմայի շուրջ՝ 2017-2018 թթ. Ամանորի մասին: Ու հա, համարձակորեն էլ գրել եմ, ոչինչ էլ չկար: Հիմա ինչ ասես մտքովդ անցավ չէ՞, որը չկար էս Ամանորին: Ինչ անշունչ էր բայց, արի համաձայնվի հետս, որովհետև դու էլ ես ընկերներիդ կամ բարեկամներիդ հետ խոսելիս ասել, որ Նոր տարվա տրամադրություն չկա: Թե՞ կա: Չէ է, իմ մոտ էս տարի չկար:

Մինչ Նոր տարին, երբ նախորդ տարիներին գնում էի նվերներ գնելու, էնքան հետաքրքիր էր ամեն ինչ, մարդիկ շատ, հետաքրքիր զրույցներ, ժպիտներ: Դեկտեմբերի 15-ից, կամ մի քիչ ուշ, սկսում էին Ամանորյա գովազդները, ֆիլմերի անոնսներ էին ցույց տալի, որոնք Նոր տարուն լինելու են, ու նույն թեմային վերաբերվող ֆիլմեր էին: Հաճախ կլսեինք «Ոնց եմ սպասում Նոր տարուն», «Ձյունն ինչ էլ գեղեցիկ օր եկավ, լրիվ համահունչ ա» և այլն: Հա, ես ձյուն չեմ սիրում, բայց գոնե մի քիչ գար Ամանորի գիշերը, որ հիշեցներ էլի ձմռան մասին, նայեինք ու ժպտայինք:

Դե բոլորս էլ գիտենք, ու մեր շրջապատում էլ անընդհատ նշում ենք, որ Նոր տարին ուտելու համար չի, բայց որ շրջում ենք տներով, մենակ միաեղջյուրի բուդն էր պակասում:
     Մենք էս տարին շատ քիչ ծախսով դիմավորեցինք, ամեն ինչից քիչ, հետո էլ ո՞վ նկատեց որ խմիչքների մեջ շան շշով կոնյակ կամ գինի չկար: Կամ ու՞մ համար էր հետաքրքիր, որ սեղանին հավ էր, այլ ոչ թե խոզի բուդ: Չգիտեմ փողի պակասությունն էր թե ինչ, բայց ինձ էսպես դուր եկավ: Ինչի՞ փող ծախսենք Ամանորյա հրավառությունների վրա, եթե կարող ենք ուղղակի դուրս գալ, ու նայել թե ինչպես ես մնացածը փող ծախսել դրանց համար:

Ճիշտ ա, թեմայից շեղվեցի, բայց սա էլ էր պետք: Տանն առաջարկեք հաջորդ տարի թեթև նշել Ամանորը, հո դեմ չե՞ն լինի:

Այս օրերին էլ, երբ դուրս էի գալիս մտերիմներիս տներ այցելելու նպատակով, դրսում մարդ չկար, ես բարձր All I want for Christmas-ը երգելով գնում էի, իսկ ոչ ոք չէր ասում, որ ես գժվել եմ, որովհետև ոչ ոք չկար դրսում: Ինչևէ, ձեզ ուրախ տարի: Ասում են տարին ինչպես սկսում ես, այդպես էլ շարունակվում է: Հիշեք, թե ոնց սկսեցիք, որ հետո չբողոքեք:

Շնորհավոր Նոր տարի:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
8209 | 0 | 0
Facebook