Loading...

Articles

ԵԹԵ ԽՍՀՄ - ը ՏՈՏԱԼԻՏԱՐ ՈՒ ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿԻՐ ԷՐ

21:10, Saturday, 06 January, 2018
ԵԹԵ ԽՍՀՄ - ը ՏՈՏԱԼԻՏԱՐ ՈՒ ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ԵՐԿԻՐ ԷՐ
    

էդ դեպքում ու՞մ դարդն էր կտրել վերահրատարակել կամ հրատարակել Ժյուլ Վեռնի "ԱՐՇԻՊԵԼԱԳԸ ԿՐԱԿԻ ՄԵՋ, "ՆԱՎԱՊԵՏ ՆԵՄՈ", Դանիել Դեֆոյի "ՌՈԲԻՆԶՈՆ ԿՐՈՒԶՈՆ", Վոյնիչի "ԲՈՌԸ", Վիկտոր Հյուգոյի "ԹՇՎԱՌՆԵՐԸ" ու ըտենց շարունակ, որդեղ խորությամբ արծարծվում են ազատության, ազատագրության, լուսավորության իդեաները ու իդեալները: Անգամ Արևմուտքի շատ երկրներում Օրուելի հանճարեղ " 1984" - ը տարիներ շարունակ ռիսկ չէին անում հրատարակել: Ռիսկ չէին անում, քանի որ Օրուելը էդ գրել էր առանձնապես հենց Արևմտյան տոտալիտարիզմի ներկայի ու ապագա զարգացման մասին:

Փաստորեն, ստացվումա, որ էս տեսանկյունից էլա ամենաազատ կայսրությունը ԽՍՀՄ - ը հանդիսացել:
     Վիկիպեդիան զեկուցումա, որ. ՝՝Ուսումնասիրելով ամերիկյան դպրոցներում արգելված գրքերի 1965-1982 թթ. վիճակագրությունը, Լի Բերեսն իր «Հանրահայտ արգելված գրքեր» աշխատության առաջաբանում առանձացնում է 30 այդպիսի գիրք։ Ընդ որում՝ Օրուելի «1984» -ը դրանց շարքում 5-րդն է։ Ուշագրավ է, որ վեպի արգելքնը ամերիկյան դպրոցներում առավել սաստիկ է եղել 1960-70 թվականներին, երբ չափազանց մեծ էր ԽՍՀՄ-ի հետ պատերազմ սկսելու հավանականությունը։ Հիմնականում վեպը քարկոծվում էր իր անբարոյական ու բաց տեսարանների համար, որոնք կարող էին բացասաբար ազդել դեռահասների հոգեբանության վրա։ Բայց առավել ուշագրավ են վեպն արգելելու քաղաքական դրդապատճառները. որոնք տարբեր ժամանակներում ակնհայտորեն հակասում են իրար։ Յուրաքանչյուր քաղաքական իրադրություն, ըստ ամենայնի, իր դերն է խաղացել արգելանք դնելու, ապա այդ արգելանքն հանելու պատճառաբանության հարցում։ Այդպես, մեկ անգամ ԱՄՆ-ում վեպն արգելվել է այն պատճառաբանությամբ, որ կոմունիզմն այստեղ ներկայացված է բարենպաստ լույսի ներքո, իսկ որոշ ժամանակ արգելանքն հանվել է այն փաստարկով, որ գիրքը հրաշալիորեն պատկերում է, թե ինչ է իրականում կատարվում ամբողջատիրական համակարգում։ Հետաքրքիր է, որ ընդուպ մինչև վերջերս, «1984» -ը թույլատրված է ամերիկյան դպրոցական գրադարանների 43 տոկոսում միայն՝՝։


    
Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     06.01.2018
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5436 | 0 | 0
Facebook