Loading...

Articles

Ինչու՞ ենք ապականում մատաղ սերնդի հոգիները

12:15, Thursday, 04 January, 2018
Ինչու՞ ենք ապականում մատաղ սերնդի հոգիները
     Լսելով այս երգը, ինձ մոտ ոչ թե խղճահարություն, այլ մանկավարժների հանդեպ զայրույթի զգացում առաջացավ: Մինչև ե՞րբ պետք է շարունակենք ողբալ: Մինչև ե՞րբ պետք է ապականենք առանց այն էլ՝խեղված ճակատագրերով մատաղ սերնդի հոգիները նման ողբերգական երգերով: Միթե՞ բարերարին շնորհակալություն հայտնելու ուրիշ ձև, ավելի ուրախ երգ չգտնվեց:
     Հետաքրքիր է, ի՞նչ են մտածել մանկավարժները: Ապականելով մանուկ սերնդի հոգիները խղճահարությու՞ն առաջացնել: Երեխաները պետք է ժպտան, նրանց ողբալու ժամանակը չէ: Պետք չէ նրանց գունավոր աշխարհը սևացնել:
     Ինչու՞ ենք մեր, առանց այդ էլ ոչ դյուրին կյանքը դառնացնում: Միթե՞ առաջ գնալու համար անպայման պետք է ողբալ ու լաց լինել:
    
     Տեսանյութը՝ այստեղ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
13980 | 0 | 0
Facebook