Loading...

Articles

Հայեր, հրաժարվեք Նոր տարվա ճոխության ստանդարտից

15:28, Tuesday, 26 December, 2017
Հայեր, հրաժարվեք Նոր տարվա ճոխության ստանդարտից

Նոր տարին շարունակում է Հայաստանում ամենասիրված տոնը մնալ. սա սոցիոլոգի պնդումն է: Տոնը սիրելի է, քանի որ այդ օրն ընտանիքի բոլոր անդամները միասին են լինում` ծնողներն ու երեխաները, տատիկ-պապիկներն ու թոռնիկները: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները.

«Հայաստանում բնակչության 1/3-ը Նոր տարին տանը չի դիմավորում: Ամանորը տանը չտոնելու երկու հիմնական պատճառ կա՝ կամ փող չունեն, կամ շատ փող ունեն և ցանկանում են Նոր տարին երկրից դուրս դիմավորել»: Միայն թե Նոր տարուն ամենակարևորը սեղանի պարունակությունը չէ, այլ՝ ջերմ մթնոլորտը:

Սոցիոլոգի տվյալներով՝ 5 հոգանոց ընտանիքին մոտ 300 դոլար է անհրաժեշտ Նոր տարվա սեղանի համար. «Չրեղենով փլավ, տոլմա, թթուներ, կարմիր գինի և լիմոնադ»:

«Վանեցու ամենօրյա ուտելիքը խաշիլն էր` ցորենի ալյուրով, շաքարով և ջրով պատրաստված ուտելիք, Նոր տարվան նա շաքարի փոխարեն մեղր էր ավելացնում, մեղրը տոնական նիշն է, որով ամենօրյա ուտելիքը տոնական էր դառնում», - նկատեց Ադիբեկյանը և խորհուրդ տվեց հրաժարվել ճոխությանն ստանդարտներից:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
14000 | 1 | 0
Facebook