Ալմելո քաղաքի հայկական եկեղեցում գործող «Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցը» անցնող տարվա դպրոցական վերջին օրը տոնեց Սուրբ Ծնունդն ու Ամանորը: Հանդեսի մասնակիցները դպրոցի աշակերտները և նրանց ծնողներն էին` շուրջ 250 հոգի:
Աղոթքով, օրհներգով սկսվեց երեկոն, ընթերցվեց Սփյուռքի նախարարի օրվա առիթների կապակցությամբ ուղարկված ուղերձը:
Երեխաներին այցելեց Ձմեռ պապը Ձյունանուշի և եկող տարվա կենդանակերպ Շան հետ և բոլոր երեխաներին որպես Նոր տարվա նվեր Պատկերազարդ Աստվածաշունչ նվիրեց: Երեկոն անցավ ուրախ երգ ու արտասանություններով, պարային խմբի գեղեցիկ կատարումներով: Երեխաները ցուցադրեցին Հ. Թումանյանի «Սուտասանը» պատմվածքը:
Երեկոն ավարտվեց տոնական ճաշկերույթով և ուրախ խնջույքով:
Բոլորին` Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ: