Loading...

Articles

ՃՇՄԱՐԻՏ ԳԱՆՁԸ, ԿԱՄ՝ ԷՍ ՏԵՍԱ՞Կ ԷԼ ՄԱՅՄՈՒՆՈՒԹՅՈՒՆ...

05:00, Tuesday, 12 December, 2017
ՃՇՄԱՐԻՏ ԳԱՆՁԸ, ԿԱՄ՝ ԷՍ ՏԵՍԱ՞Կ ԷԼ ՄԱՅՄՈՒՆՈՒԹՅՈՒՆ...

«Չէ՞ք գիտեր թէ Աստուծոյ տաճար էք դուք եւ Աստուծոյ Հոգին ձեր մէջ կը բնակի։ 17 Եթէ մէկը Աստուծոյ տաճարը ապականէ, Աստուած ալ զանիկա պիտի ապականէ, վասն զի Աստուծո տաճարը սուրբ է ԵՎ ԴՈՒՔ ԵՔ ԱՅԴ ՏԱՃԱՐԸ», Առ Կորնթացիս Ա, 3, 16 - 17:

Այսինքն տաճար, կամ՝ եկեղեցի կառուցել Աստծու համար՝ պետք չի, բայց հակառակ պատվիրանի՝ կառուցում են հայ օլիգարխիան ներկայացնող հարստություն դիզած անձանց փողերով, որոնց օրհնման՝ բացման արարողակարգին, մասնակցում են բարձրաստիճան եկեղեցականների կողքին նաև՝ իշխանավորները: Էսքանից հետո մենք մեզ՝ եկեղեցականներով հանդերձ, համարում ենք քրիստոնեություն՝ փրկչականություն դավանող ժողովուրդ, որդեղ Հիսուսի խոսքերը ուղղակիորեն հստակ կոչ են անում.

«Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, և ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն: (Ղուկ. 12.33-34, 11.34-36):

Այսպիսով, աղջիկը կամ հղիյա, կամ՝ հղի չի ու չի ըլնում ընենց, որ աղջիկը կիսով չափ հղի ըլնի, որը եթե ասենք վերոնշյալի մասով, ապա կասենք, որ քրիստոնյա կարա կոչվի էն մարդը, ով ամբողջությամբ կկատարի պատվիրանները: Առավելագույնը, որը կարան իրանց թույլ տան ասեն իրանց քրիստոնյա ըլնելու մասով, կլնի հետևյալը. ԵՍ ՁԳՏՈՒՄ Մ ԵՄ ԴԵՊԻ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ: Բայց սրանից ավել ասելու իրավունքը չունեն: Ու եթե սա ասեն, կնշանակի, որ իրանք անելիքներ, ըստ էության՝ չունեն:

Մյուս կողմից էլ ստացվումա, որ օլիգարխը, ով երկրի վրա դիզած իրա գանձերի հաշվին եկեղեցու կառուցումա ֆինանսավորել, ՔՐԻՍՏՈՆՅԱ ՉԻ: Քրիստոնյա չի, քանի որ Հիսուսի պատվիրանը չի կատարել ու գանձերա դիզել երկրի վրա, այլ ոչ թե՝ երկնքում: Բայց եկեղեցականները ոչ քրիստոնյա օլիգարխի՝ երկրի վրա դիզած հարստության հաշվին կառուցած եկեղեցին օրհնում են:

Էս տեսա՞կ էլ մայմունություն...

Ավելի հեռուն տանող եզրակացութոյունը կլնի էն, որ քրիստոնյա չեն անգամ մեր եկեղեցականները՝ կաթողիկոսից ու պատրիարքից մինչև ամենավերջին դպիր ու սարկավագ: Քրիստոնյա չեն, քանի որ ո՛չ մի կերպ չեն ընդվզում նման մայմունության դեմ ու չեն ասում, որ հիսուսական կարևոր պատվիրանա խախտվում ու խախտվումա հենց առաջինը եկեղեցին որպես կառույց ներկայացնող՝ եկեղեցականների կողմից: Իրանք բոլորը քրիստոսամերժներ են, բայց ազգից պահանջում են անվերապահորեն ենթարկվել ու կատարել Քրիստոսի բոլոր պատվիրանները ու հորդորները: Իրանք՝ օլիգարխները, եկեղեցականները ու իշխանավորները էսօր կազմել են մի անքակտելի դաշինք ու հավատում են մենակ ՓՈՂԻՆ: Հետևաբար ճիշտ կլնի ասել՝ Հայ Առաքելական Քրիստոսամերժ - Փողասեր Եկեղեցի:
     Եկեղեցականներին մնումա հիմա տենդագին թերթեն իրանց՝ տարբեր դարերում գրված ու դարերով խմբագրված, հակասություններով լի Բիբլիան ու քթնեն մի ուրիշ բան ասող դրույթ, որ հերքեն վերոնշված հորդոր - պատվիրանները, որի դեպքում շատ վատ բան կստացվի. ո՞նց կարա պատահի, որ եկեղեցականը գիրքը, որը ընդունվումա որպես աստծո խոսք, մերժի մի պատվիրանը ու ընդունի մյուսը... Եթե կպատահի, ուրեմն ավելացնելու բան չկա:

Հասկանալիյա, որ կրոնը ուրիշի՝ մեծամասնության հաշվին ապրելու արհեստա: Էդ պատճառով էլ եկեղեցականները, օլիգարխիան ու իշխանավորները գտնվում են անքակտելի դաշինքի մեջ՝ ի վնաս մեծամասնության՝ ժողովրդի: Հենց էդ պատճառով էլ եկեղեցականի կողմից շահավետ ու ընդունելիյա քրիստոսամերժ օլիգարխի կողմից կառուցված եկեղեցին օրհնելը: Բայց այնուամենայնիվ էս սրիկայական մասշտաբի մայմունությունա:

Ցանկացած աթեիստ շատ ավելի քրիստոսասերա՝ բարոյականության մեջ երկակի ստանդարտներից զերծ իմաստով, քան՝ եկեղեցականները ու նրանց հետ դաշինքի մեջ գտնվող օլիգարխները: Անհարմար ու նույնիսկ վիրավորականա անգամ աթեիստին նրանց հետ համեմատելը:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     12.12.2017

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6781 | 0 | 0
Facebook