Loading...

Articles

Վնասակար սովորություններ

11:31, Tuesday, 05 December, 2017
Վնասակար սովորություններ
     Աշակերտների տարիքային տեղեկացվածությունն ու հաղորդակցման հմտությունները զարգացնելուն միտված սեմինար-քննարկումն այս անգամ «Ո՛չ վնասակար սովորություններին» խորագիրն էր կրում: Թմրամոլություն, ծխամոլություն, խաղամոլություն, Ինտերնետ կախվածություն, հեռուստացույց և այսպես կոչված «Անմեղ թվացող» վնասակար սովորություններ. այս ամենի վնասակար հետևանքների մասին ամենայն մանրամասնությամբ խոսեցին սեմինարի կազմակերպիչները՝ բազմամասնագիտական թիմի աշխատակիցները և աշակերտները՝ կազմակերպված դերային խաղի և դատավարության միջոցով: Ազդեցիկ էր դատավորի վերջին խոսքը. «Հեռու մնացեք արատավոր երևույթներից, փոխարենը զբաղվեք սպորտով, զբաղվեք շրջապատի էկոլոգիական մաքրությամբ, բարձրացրեք Ձեր գեղագիտական ճաշակը և վերջապես գիրք կարդացեք, հարստացրեք Ձեր ուղեղը գիտելիքներով և մի թողեք դատարկ տեղ ալկոհոլի, թմրանյութերի և ծխախոտի համար. չէ որ դրանք դատարկ ուղեղի արդյունք են, պարապ մարդու ժամանց: Դատական նիստը համարվում է փակված»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6419 | 0 | 0
Facebook