Loading...

Articles

ԴԱՎԻՇ ՄՇԵՑԻ

09:32, Sunday, 03 December, 2017
ԴԱՎԻՇ ՄՇԵՑԻ

ԱՄԱՆՕՐՅԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
     _________

Ես այսօր հուզվել եմ մի քիչ,
     Ու մի քիչ խմել եմ ուզում.
     Թե հարբեմ, հայհոյհեմ, ոչինչ.
     Տարին այս թողնում եմ մուժում...

Մուժում եմ թողնում արածս`
     Չարածս չեմ էլ ափսոսում.
     Անցանք եմ թողնում հերկածս`
     Ցանածս դարերին բաշխում...

Մուժում եմ թողնում հավատամք,
     Հայրենիք, պատերազմ, արյուն.
     Սին կոչեր, հաղթանակ, հոխորտանք
     Ծախված հող ու գառան Խուլ մայուն...

Այս տարուց վերցնում եմ լոկ սերս
     Ու փորձս եմ վերցնում լիուլի.
     Եվ մեկ էլ վերցնում եմ մեղքերս.
     ՏՂԵՐՔԸ, վստահ եմ, ՉԵՆ ՆԵՐԻ...

Վերցնում եմ պատիվս մեկ էլ
     Որ արյան գնով պահեցի.
     Ուզում եմ այսքանով փակել
     Ցուցակը տված առածիս...

Եվ Աստծուց միայն պահանջել,
     Որ տարում այս գալիք ու նոր,
     Կամ իսպառ մեր ազգն վերացնի,
     Կամ բացի փրկության մի դուռ...
     ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4950 | 0 | 0
Facebook