Loading...

Articles

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևներ է հանձնել ՀՀԿ 15-րդ մարզական խաղերի ծրագրով արագ շախմատի թիմային-անհատական առաջնության հաղթողներին

20:19, Saturday, 02 December, 2017
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պարգևներ է հանձնել ՀՀԿ 15-րդ մարզական խաղերի ծրագրով արագ շախմատի թիմային-անհատական առաջնության հաղթողներին
     Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հետևել է ՀՀԿ 15-րդ մարզական խաղերի ծրագրով արագ շախմատի թիմային-անհատական առաջնության ընթացքին:
     Արդեն ավանդական դարձած առաջնությանն այս անգամ մասնակցել են Երևանի 9 և մարզային 8 տարածքային կազմակերպությունների թիմեր: Թիմային պայքարում հաղթողի գավաթին է արժանացել ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության թիմը, 2-րդ և 3-րդ մրցանակային տեղերը հաջորդաբար գրավել են ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն տարածքային կազմակերպությունների թիմերը: Հաղթող թիմերին պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը:
     Պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով են պարգևատրվել նաև մրցաշարի անհատական առաջնության մասնակիցները, ինչպես նաև միջոցառմանն ակտիվ մասնակցություն ունեցած տարեց տղամարդ և կին մասնակիցները:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2214 | 0 | 0
Facebook