Loading...

Articles

ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ

22:32, Friday, 01 December, 2017
ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ

Հայրենիք

Դու կլինես այնքան,
     քանի դեռ ﬔնք
     քեզ կընկալենք
     որպես ﬕ հերթական
     կենաց
     կամ զինվորի աճյուն,
     կամ ﬕ զոհված հերոս՝
     ոչ կենդանի երբեք,
     կամ հանճարի մատյան,
     բայց չընթերցված երբեք,
     կամ ձյունածածկ ﬕ լեռ,
     կամ կորսված ﬕ հող,
     որպես էգնահողի
     պաշտոնական ﬕ շոր,
     կամ հարսանյաց՝
     ըստ ճաշակի արդեն…
     քանի դեռ քեզ
     ﬔնք կունենանք,
     ինչպես
     պատահական
     ﬕ ******ի՝
     նախ ﬔր գլխին դրած,
     ապա գետնաքարշ
     ու անարգ…
     քանի դեռ քեզ
     ﬔնք կտիրենք,
     ինչպես օտարի կին,
     նախ տարփանքով,
     ապա պարտադրված
     ﬕ հաճույքով դժնի…
     Դու կլինես այնքան,
     քանի ﬔնք կանք
     ու կխաղանք քանի
     քո դարերի վրա
     ﬔր դերերը փնթի,
     ﬔր սերերը տռուզ
     ու ﬔր վարքը լկտի…
     դու կլինես այնքան,
     քանի դեռ կանք
     ու կլվանք քանի
     ﬔր ձեռքերը կեղտոտ
     քո լերդացած արյան
     վաղեմության հուշի
     ծովերի ﬔջ հոտած…
     դու կլինես այնքան,
     քանի դեռ կանք
     ու կսպանենք քանի
     քեզ ﬔր ինչքի համար…
     …ﬔկ է՝ այլ կերպ
     Չկաս
     ու չես լինի այնքան,
     քանի դեռ չես վիժել
     ﬔզ վերջնական…

Դավիթ Մշեցի

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4470 | 0 | 0
Facebook