Նոյեմբերի 25-ին Երևանի Պետական Կամերային թատրոնում տեղի ունեցավ փոքրիկ երգչուհի Անի Մնացականյանի «Fashion» տեսահոլովակի և «Ձեզ համար» ձայնասկավառակի բարեգործական շնորհանդեսը: Համերգ – միջոցառման ընթացքում հավաքված ողջ հասույթը փոխանցվել է «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ին՝ ամանորյա միջոցառուման և նվերների ձեռքբերման նպատակով: Անին մեզ հետ զրույցում նշեց, որ ընտանիքում իրենց դաստիարակության վրա շեշտը դրված է դիմացինին օգնելու, կարեկցելու վրա:
- Ցանկանում ենք, որ այս օրինակը նաև վարակիչ լինի ցանկացածի համար, և առաջինը ես եմ փորձում օրինակ լինել: Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին, ովքեր մեր կողքին էին: Առանձնապես կցանկանայի երախտագիտությունս հայտնել «Գյուրջինյան» ընկերության տնօրեն՝ Արփինե Գյուրջինյանին, մեզ աջակից լինելու համար:
Դե, իսկ երգի հետ կապված առաջարկում ենք՝ դիտեք ինքներդ:
https://www.youtube.com/watch?v=Ho0kNIN1uJw
Director - Armen Virabyan (Armdreams Production)
D.O.P. & Editing - Robert Babayan
Music & Lyrics - Armen Virabyan
Dress - GART Fashion House Instrumentation – Emmanuel Pavlovich Hakopian
Նյութը պատրաստեց Արամ Խաչատրյանը / ԱՐԽԱ