Կյանքը դարձել է անհա՜մ, Անալի՜, Ապրելն էլ մի բա՛ն չի՝ Տխո՜ւր, ձանձրալի՜… Կարծես կիսապրում ես Ո՛չ թե փրկության համար Մեղավոր դարի - Այլ կոկորդդ մատներով սեղմած Տվյալ այս պահի՜… Ու պահերը գումարվո՜ւմ են, Դառնում օրե՜ր տաղտկալի, Կորցնում ես քաջությունդ Բղավելո՛ւ. - Չե՜մ կարող… Ստիպված ասո՜ւմ ես «Ների՜ր»: Թե ո՞վ կամ էլ ինչի՞ համար Պետք է ների՜, Ի՜նքս, Ի՜նքս էլ չգիտեմ, Սակայն գիտե՜մ- Պիտի գրեմ «Սիրո՜ւմ եմ քեզ, Կյա՜նք… Թեկուզ դա՜ռը, Թեկուզ անհա՜մ, Թեկուզ այսպե՜ս անալի…»
|