Loading...

Articles

Քննարկվեցին համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրին առնչվող հարցեր

11:08, Thursday, 30 November, 2017
Քննարկվեցին համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրին առնչվող հարցեր

Նոյեմբերի 29-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները:
    
    

Ակադեմիայի հեռաուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը հյուրերին ներկայացրեց համագործակցության շրջանակներում իրականացված աշխատանքն ու առաջիկա անելիքները: Մասնավորապես՝ հաջողությամբ ավարտվում է «Փախստականների իրավունք» հեռաուսուցման դասընթացի շրջանակում նախատեսված 2017 թվականի վերապատրաստումը, որին մասնակցում է 38 ունկնդիր՝ 32 դատավոր և 6 դատախազ: Արտաշես Խուրշուդյանը նշեց, որ վերապատրաստման դասընթացի ավարտին կամփոփվեն արդյունքները և կներկայացվեն գործընկեր կառույցին՝ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակին, որի հետ համագործակցության արդյունքում է ստեղծվել հիշյալ դասընթացը: Ավելին՝ նախատեսվում է նաև կազմակերպել հանդիպում, որին կմասնակցեն վերապատրաստում անցած ունկնդիրները և դասընթացը մշակած փորձագետներն ու դասախոսները՝ քննարկելու թեմային առնչվող հարցեր:
    
    

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հարցեր մշակման փուլում գտնվող հեռաուսուցման ևս մի նոր դասընթացի վերաբերյալ, այն է՝ «Փախստականների իրավունք քրեական մասնագիտացմամբ դատավորների և դատախազների համար»: Այն առաջիկայում պատրաստ կլինի և կներդրվի 2018 թվականի սեպտեմբերին: Արտաշես Խուրշուդյանն իր խոսքում հատուկ շեշտեց՝ որ Ակադեմիան մեծապես հետաքրքրված է, որ մշակվող յուրաքանչյուր դասընթաց մաքսիմալ հետաքրքիր և արդյունավետ լինի վերապատրաստվողների համար:
    
    

ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք հետևողական են իրականացվող ծրագրի ընթացքին, արդյունքներին և պատրաստ են աջակցել դրա լավագույն ու արդյունավետ իրագործմանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4027 | 0 | 0
Facebook