Loading...

Articles

ԳԱՐՈՒՇ ՀԱՐՅԱՆՑ

08:31, Thursday, 30 November, 2017
ԳԱՐՈՒՇ ՀԱՐՅԱՆՑ


     """""""""""""""""""""""
     ՄԱՅՐ ԽԱՉՄԵՐՈՒԿ

Ժամանակի շրջանակից դուրս արի, սեր,
     որ իմանաս արցունքներիդ խորքն ու պահը,
     վախճան չունի սրտեր կապող ճանապարհը,
     վախն է կամուրջ, որ կապում է անդեմ ափեր,

երբ մոտենա արցունքախեղդ մի առավոտ,
     կամ ուրիշը՝ ճամպրուկ դարձած ներքնաշորի,
     տվայտանքն իմ քո մոլուցքն էլ չի օրորի,
     անտարբեր է ապրում այն, որ չունի կարոտ,

սակայն հայտնի է դրաման զույգ սրտերի,
     ամենեւին ողբերգության տեղ չի թողնում,
     քաղաքն ունի խաչմերուկներ բազմաբանուկ,
     բայց ամեն ինչն ինքն իրեն է դեռ կրկընում,

դժվար թե մեկն ապրի վախի տիրույթներով,
     նախահարձակ թվա նույնիսկ ինքն իր հանդեպ,
     անվերադարձ լացն ու ծիծաղն են զույգ, ի դեպ,
     առանձին չեն կարող ապրել կորուստներով․․․

Նոյեմբերի 28, 2017 թ․, Լոս Անջելես։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3805 | 0 | 0
Facebook