Loading...

Articles

Հիշեցում՝ գույքահարկի վճարման մասին

13:56, Tuesday, 28 November, 2017
Հիշեցում՝ գույքահարկի վճարման մասին

Հարգելի՛ համաքաղաքացիներ,
     համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի, ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է օրենքով սահմանված տույժ:

Գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և գանձման վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժինների, ինչպես նաև վերոնշյալ գերատեսչական շենքերում գործող վճարահաշվարկային կետերի աշխատանքը երկարացվել է մինչև ժամը 19: 00-ն։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3184 | 0 | 0
Facebook