Loading...

Articles

Վարպետության դաս՝ գովազդային նորարարությունների վերաբերյալ

19:22, Friday, 24 November, 2017
Վարպետության դաս՝ գովազդային նորարարությունների վերաբերյալ

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում ընթացող Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի շրջանակում վարպետության դաս է անցկացրել Jung von Mat կազմակերպության գլխավոր կրեատիվ տնօրեն Ալեքսանդր Ամարալը: Աշխատելով աշխարհահռչակ ընկերությունների հետ՝ վերջինս իր ստեղծած գովազդային արշավների համար արժանացել է 6 «Կաննի Առյուծի»:

Վարպետության դասի ընթացքում Ալեքսանդր Ամարալը ներկայացրել է «Նորարության բրազիլական տեսլականը», խոսել գովազդի ստեղծման ճանապարհի և հիմնական շեշտադրումների մասին: «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում կազմակերպված վարպետության դասի մասնակիցները հնարավորություն են ունեցել բանախոսին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը` ներկայացված տեսանյութերի և, առհասարակ, ոլորտի վերաբերյալ:
     Պատասխանելով հարցերին՝ բանախոսն անդրադարձել է նաև Երևանի արտաքին գովազդին:
     «Երևանն ինձ հաճելիորեն զարմացրեց: Որոշակի առումով ծանոթանալով գովազդային դաշտին և առանձնահատկություններին` վստահ կարող եմ ասել, որ առաջիկա տարիներին Երևանը մեծ ասելիք և զարգացման հեռանկար կունենա գովազդի համաշխարհային շուկայում: Ուրախ էի այստեղ այցելության համար, նաև շնորհակալ եմ կազմակերպիչներին՝ հրավերի համար», -նշել է Jung von Mat կազմակերպության գլխավոր կրեատիվ տնօրենը:
     Երևանի արտաքին գովազդի 2-րդ փառատոնի շրջանակում վարպետության դասեր կանկացնեն նաև Saatchi & Saatchi և DDB ընկերությունների արտ-տնօրենները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2190 | 0 | 0
Facebook