Loading...

Articles

Ընդունելություն՝ Մարսելի ՀՀ հյուպատոսությունում

18:29, Friday, 24 November, 2017
Ընդունելություն՝ Մարսելի ՀՀ հյուպատոսությունում

Երևանի և Մարսելի միջև ստորագրված բարեկամության և համագործակցության համաձայնագրի 25-ամյակի առթիվ պաշտոնական այցով Մարսել ժամանած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվիրակության անդամների հետ միասին մասնակցել է ՀՀ հյուպատոսությունում կազմակերպված ընդունելությանը, որին ներկա է գտնվել նաև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշին՝ ընդունելության կազմակերպման համար, ընդգծելով, որ սա նաև լավ հնարավորություն է Մարսելի հայ համայնքի հետ հանդիպման ու անմիջական շփման համար:
     «Իմ այս այցի ընթացքում նախատեսված են մի շարք միջոցառումներ, նաև հանդիպումներ ու քննարկումներ, որոնց շրջանակում, համոզված եմ, կնախանշենք երկուստեք համագործակցության խորացմանն ու ամրապնդմանն ուղղված նոր քայլեր, որոնք անպայման կունենան հաջող ընթացք: Ու հենց ձե՛ր շնորհիվ է, որ այդքան վստահ եմ հաջող ընթացքին, քանի որ այս բոլոր տարիներին թե՛ հյուպատոսությունը, թե՛ անձամբ հյուպատոսը և տեղի մեր հայ համայնքը մշտապես աջակցել ու նպաստել են երկու քաղաքների համագործակցության ամրապնդմանն ու խորացմանը, ինչի համար անկեղծորեն շնորհակալ եմ բոլորիդ:
     2018 թվականը բավականին հագեցած տարի է լինելու Հայաստանի ու մասնավորապես Երևան քաղաքի համար: Հաջորդ տարի տոնելու ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակը, և առիթն օգտագործելով՝ սիրով հրավիրում եմ բոլորիդ հաջորդ տարի այցելել Երևան և դառնալ տոնական միջոցառումների անմիջական մասնակիցը: Երևանն աշխարհի բոլոր հայերի մեծ տունն է ու, համոզվա՛ծ եղեք, որ բոլորդ էլ միշտ սպասված եք մեր մեծ տանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
     Այնուհետ Երևանի քաղաքապետը հարազատ ու ջերմ մթնոլորտում շփվել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսել նրանց բարեմաղթանքներն ու առաջարկները: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է՝ քննարկելու ներդրումային առաջարկներ, որոնք կարող են նպաստել համայն հայության մայրաքաղաքի կայուն զարգացմանն ու առաջընթացին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2341 | 0 | 0
Facebook