Loading...

Articles

ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ

14:47, Wednesday, 22 November, 2017
ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ

Ձմռանն ընդառաջ
     __________________

Ճերմակ հողաթումբ

Շուտով կլռեն աղմուկ ու սուլոց՝
     Մեղեդին աշնան կլռի շուտով,
     Եվ կտարածի մի հսկա ծածկոց՝
     Աշխարհի վրա՝ ձմեռը շուքով…

Կթաղվի հսկա մի խայտանկար
     Գույնի, երանգի, շշուկի բախման,
     Կծալի ծունկը արևը տկար
     Եվ կքրքջա պաղ ծեսը թաղման:

Ոռնոցը կգա սովահար գայլի՝
     Հովիվը տխուր կիջնի սարերից,
     Եվ դայլայլոցը վարպետ սոխակի՝
     Կդառնա գարնան հեռավոր թախիծ…

Դատարկ փողոցում՝ ձյունի մեջ կորած,
     Կլսվի ձայնը կոտրվող սառցի,
     Մեկը կքայլի՝ ամեն բան թողած.
     Չի լինի մեկը՝ հետևից թախծի…

Իսկ համատարած Սառցե Աշխարհում
     Ի՞նչը կմեղմի ցավը պոետի,
     Եթե ոչ գինին՝ ծխոտ պանդոկում,
     Որտեղ չեն ծաղրում տեսակը խենթի…

Եվ չվայելած արբունքի գինին՝
     Կենաստու Լույսի շողերին անհուպ,
     Կփլվի ջահել պոետի ուղին՝
     Կդառնա մի Տաք՝ ճերմակ հողաթումբ…
     Դավիթ Մշեցի

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5102 | 0 | 0
Facebook